Այս էջը սրբագրված է

86. ԲԱԽՏՆ ՈՒ ՉԱՐԸ

Մի թագավեր մի խելոք ջահել տղի վեր ա ունում պահըմ, վեր իրան չիբուխը լցնի, կրակ բերի կպցնի։ Էս տղեն էնքան լսող ու խելոք ա ըլմ, վեր թագավերը իրան հարազատ տղի պես սիրըմ ա։

Մի օր սա գլուխը դրել ա էս տղի ծնգանը ու քնել, հենց էդ հատաղին Բախտն ու Չարը գալիս են ըտի ու տղի աչքին ըրևում են։ Սհանք սըկսում են իրար հետ վիճիլը։

Բախտը ասըմ ա.— Ես պտք ա սրան բախտ տամ։

Չարը ասըմ ա.— Չէ, ես պետք ա դրան թագավեր դարձնեմ։

Բախտը նեղանըմ ա, թողըմ ա, վեր գնա, տղեն աղլուխը գցըմ ա, վեր դրան բռնի, համա Բախտը փախչըմ ա ու աղլուխը ընգնըմ ա թաքավերի շլինքը, թագավերը ձեռաց զարթնըմ ա, տենըմ ա աղլուխը իրան շլինքին, տղեն էլ էրկու տտիցը բռնած սառած մնացել ա։

Ասըմ ա.— Հը՛, ի՞նչ ես անըմ, դու ուզիր ինձ քնած տեղը խեղդես, վեր իմ տեղը դու թագավեր դառնա՞ս։

Ձեռաց կանչմ ա ջանլաթներին տալի, ասըմ ա.— Տարե՛ք սրա գլուխը կտրեցեք։

Էս ջանլաթնին էդ տղին տանում են մի ձորի միջի բրախում,