Այս էջը սրբագրված է

Տանըմ ա էդ խափան քարի վրա ցորեն ա ածըմ, տենըմ ա քարը աշխատըմ ա։

Գնըմ ա խազեինին ասըմ ա.— Արի քու ջաղացին տեր կաղնի, ես գնըմ եմ։

Տղեն թողնըմ ա գալի ընդի, որդի չոբան ա ըլիլ։

Խազեինը ասըմ ա.— Այ տղա, բա էրկու տարի վեչխարս պհեցիր, խի՞ չի մի վացցուն վեչխար էլ ա տանիր:

Ասըմ ա.— Տարել ի մնալ չտեր։

Ասըմ ա.— Խի՞։

Ասըմ ա.— Նրա մհար վեր բախտ չի ունի։

Ըտիան գալիս ա էն բնատենի տիրոնջ տուն։

Էն բնատենը գալիս ա իրան տեղը, տերը ասըմ ա.— Այ տղա, ինչ դու գնացել իր, մեր բնատենը կորել էր, հենց դու եկար, նա էլ եկավ, էս ի՞նչ բան ա։

Տղեն ասըմ ա.— Էն վեր ես եկա ձեր տուն, նա օձ դառավ, երգինք բցրացավ։

Ասըմ ա.— Բա խի՞ չի էն վախտը ասիր։

Ասըմ ա.— Էն վախտը բախտ չունի, ասել էի, հավատալ չիր։

Ըստիան գալիս ա իրան թագավերի քաղաքը, տենըմ ա մի չութ վարող, ասըմ ա.— Հայրիկ, ինձ վի կալ չութ վարող։

Ասըմ ա.— Ա՜ տղա ջան, արի դու վարի, ես գնամ եզնանց մհար ալափ ճարեմ։

Էդ տղեն մի քիչ վարըմ ա, մհել տենըմ ա քարեր կա թափած, քարերը դեն ա ածըմ, վեր ըտի էլ վարի, մի մեծ քար ա բցրցնըմ, տենըմ ա հրես մի գուգում վեսկի էդ քարի տակին։

Սա էդ վեսկին բերըմ ա հերացվի տուն, ասըմ ա.— Մի լուծ եզն էլ առ։

Էդ մարդը մի լուծ եզն էլ ա առնըմ, շատ բան էլ։

Դհանք էնքան հարստանըմ են, որ էլ ասիլու չի։

Էդ օրերին մի թագավեր էդ թադավերիցը ուժեղ հրաման ա ղրգըմ, ասըմ ա.— Կամ օդըմը տներ կշինես, կամ քեզ վրա կռիվ եմ գալի։

Էս թագավերը իրան երգրի իմաստուններին կանչըմ ա, ասըմ ա.— Բա ի՞նչ անենք, կարա՞նք նրանց հրամանը կատարենք։

Դրանք շատ են մտածըմ, բան չի դուս գալի։

Թագավերը ասըմ ա.— Հեյ գիտի Չիբուխչի, վե՞րդի ես. դուս արի, մեզ էս նեղ տեղիցը ազատի։ Մհել մտածըմ ա, մտածըմ, կանչըմ ա էն ջանլաթներին, ասըմ ա.— Դուզը ասացեք, Չիբուխչուն սպանել եք, թե՝ չէ։