Այս էջը սրբագրված է

88. ՔՐԻՍՏՈՍՆ ՈՒ ԹԱԳԱՎԵՐԸ

Մի թագավեր ա ըլմ, սա շատ արդար դատ կտրող ա ըլմ, ինչքան դատ ա ըլմ, սրան են կանչմ, կտրըմ ա։ Սրա անմը հասնըմ ա միչ Քրիստոսին։

Քրիստոսը ասըմ ա.— Ես գնալ տեմ նրա կուշտը, մի հենց բան անիլ տեմ, վեր տենամ վենց ա կարըմ արդար դատ կտրի։

Ջորուն նստըմ ա ու ճամփա ընկնըմ, գնըմ էդ թագավերի կուշտը. մի գեղով անց կենալիս տենըմ ա մի պառավ կովը կթըմ ա, սա դրա հորթին խաչակնքըմ ա դառձնըմ իշի քուռակ ու գցըմ ջորու եդնա տանըմ։

Էս պառավը ընգնըմ ա եդնեն ու կանչըմ.— Վարդապետ ջան, ֆերթս տանիլ մի, ֆերթս խի ես տանըմ։

Խեխչ պառավը շա՞տ ա գիդըմ, թե սա Քրիստոսն ա, վեր հասնըմ ա եդնեն, կռնիցը փռնըմ ա, ասըմ ա.— Ի՞նչ ֆերթ, էս իմ քուռակն ա։

Քրիստոսը գալիս ա թագավերի կուշտը, տհենց էլ ջորու վրա, քուռակն էլ եդնեն։

Ասըմ ա.— Թագավերը ապրած կենա, էս վարդապետը ֆերթս վեր ա կալել, տալիս չի։

Թագավերը ասըմ ա.— հի" ես էդ պառավի ֆերթը խլել։

Ասըմ ա.— Էդ իմ ջորու քուռակն ա, պառավի ֆերթը չի։