Այս էջը սրբագրված է

Էս խեղճ պառավը համ պար ա գալի, համ էլ էդ ցորենը մին-մին հվաքըմ, սա էլ մի ղոլից դրան ծեծըմ ա։ Հլե հվաքըմ ա պրծնըմ, ուզըմ ա գնա հաց ուտի, նորից ա ցորենը տան մեչին շաղ տալի ու պառավին ծեծըմ.— Պար արի, պար արի, ա պառավ, ճաշդ հու չսառավ։

Սա թողըմ չի վեր էդ խեղճ կնիկը հաց ուտի։

Էս տղեն էլ համփերըմ չի, դուս ա գալի, մի խան ցորեն ա տանովը մին շաղ տալի ու մի կակալ ճիպոտ վերունըմ ընգնըմ դրա ջանին։

Ասըմ ա.— Դե հմել դու պար արի, ես տեսնեմ։

Ասըմ ա ու տուր թե կտաս, սա բղավըմ ա.— Վա՛յ մարդ ջան, էլ անիլ չեմ, ղալաթ եմ արել, էլ անիլ չեմ, ցավդ տանեմ:

Դրան մլավ ջարդըմ փշրըմ ա ու գցըմ դուրս։

Ասըմ ա.— Դե գնա, քու սհենցն ու նհենցը։