Այս էջը սրբագրված է

Ուշաբը տուն եկավ թե չէ, Դունյա-գյոզալը կցեց սուտ խունջիկ-մունջիկ անիլը, սուտ սեր շանց տալը, որ բալքամ ուշաբին խափի։

Ըժու, թե.— Ֆոքուդ տեղը ինձ շանց տա՞ս։

— Ի՞նչ ես անըմ,— ասավ,— ինչի՞դ ա պետքը։

— Ընդուր համար, որ դու ցերեկը սաղ օրը գնում ես ֆորսի, ես տանը մենակ նստած մըլորվում եմ, ըռանց քի սիրտս բաց չի ըլում, հլե ֆոքուդ տեղն էլ ա գիդենամ, որ հետը խաղամ, քոլ հավեսը հանեմ,— ասավ ու սուտ լաց եղավ։ Ուշաբն էլ հենց գիդեր, թե դրուստ որ իրան սիրըմ ա Դունյա-գյոզալը։

— Հրե՛դ,— ասավ,— իմ ֆոքին մեր դռան տակին ա,— ու ինքը դուս էլավ ֆորս գնաց։ Նրա գնալուց եդը Ղասաբ֊օղլին տուն մտավ, որ իմանա, թե բանն ի՞նչումն ա։ Հլե որ իմացավ, թե ասել ա՝ ֆոքին դռան տակին ա, գլխի ընգավ, որ խափել ա։

— Բան չի կա,— ասավ,— դուն ղասիդ ղուլլուղ արա, դռան փակը զուքի, զըրթարի, մթամ թե հըվատացել ես, որ նրա ֆոքին ըտի ա։

Ուշաբը րիգունը տուն եկավ տեհավ, որ դռան տակը ռանգ֊ռանգ ծաղկներով փնջած, ըղաքին սիրուն շորեր փռած ու ղըրթարած ա:

— Ի՜,— ասավ,— ախր կնիկարմատ ես, է՜, ձեռաց հվատացիր, բա դռան տակին ֆոքի կլի՞։

— Բա ո՞րդի ա, խի՞ չես դրուստն ասըմ։

Թե.— Հրե՛դ մեր չալ սնի տակին ա իմ ֆոքին,— ասավ։

Էլեդ ինքը գնաց ֆորս։ Ղասաբ֊օղլին քեչա-քուլլուգը գլխին ընդի կաղնած էր։ Տեհավ, որ հմի էլ խափեց ուշաբը։ Հըմա Դունյա-գյոզալին ասավ.— Բան չի կա, ըսօր էլ էդ չալ սինը զուքի, տենանք վերջը ի՞նչ ա ըլում։

Րիգունը ուշաբը տուն եկավ տեհավ, որ Դունյա-գյոզալը հմի էլ չալ սինն ա զուքել, զրթաըել։ Էլեդ գլուխը պըտըտեց, հըմա տեհավ, որ մթա թե էս ա՝ Դունյա-գյոզալը դրուստ իրան շատ ա սիրում, մտքումն ասավ․ «Արի՛, հմի դրուստն ասեմ»։

— Իմ ֆոքին,— ասավ,— ո՛նչ սնի տակին ա, ո՛նչ էլ դռան, շատ հեռու տեղ ա։ Հրե՜ փլան կռանը մի խոռը մերու միջի մի վանք կա, էն վանքի միջին մի դոլաբ կա, դոլաբի միջին մի ղութի կա, ղութու միջին էլ մի աղունիկ կա, էն աղունիկն ա իմ ֆոքին։

Ղասաբ֊օղլին քեչա-քուլլուդը գլխին դրած՝ դռան կշտին կաղնած էր. հլե իմացավ թե չէ՝ դուս քսվեց ու զարբեց դբա ուշաբի ասած տեղը։

Աժդահա Ղասաբ-օղլին գնաց, հասավ վանքը, նի մտավ, դոլաբը