Այս էջը սրբագրված է

91. ՏԵՐՏԵՐՆ ՈՒ ԱՂՔԱՏԸ

Մի աղքատի տղա մեռնըմ ա, հերը տերտերին կանչըմ ա, թաղիլ ա տալի։ Մի քանի վախտից եդը տերտերը գալիս ա թաղիլու հախը ուզըմ ա, սա էլ ասըմ ա.— Զատ չի ունեմ, տերտեր ջան, ի՞նչ տամ։

Տերտերն էլ կպել ու պոկ չի գտլի, էնքան գնըմ ա գալի ու էս մարթի տեղը նեղըմ ա, վեր էս մարդը էլ չգիտի, թե ինչ անի։

Վեր շատ նեղն ա ընգնըմ, ասըմ ա.— Տեր հայր ջան, էսքան դիմացել ես, մի քիչ էլ դիմացի, քու էրկու տղեն էլ կմեռնեն, ես կգամ ձրի կթաղեմ։