Այս էջը սրբագրված է

դարբնոցի դուռը բաց արավ ու քուրի կրակն էլ վառեց։ Փուքսը փլեց, թեժացրեց, երկաթը դրուց կրակը՝ պաղացրեց, եդ արավ ու հանեց, որ զնդանի վրա ծեծի։ Էդ վախտը աչքը գցեց դպա դուրս, ձեռքերը թիլացան ու մնաց շվարած կանգնած, համարյա անշարժ, անկենդան։

Էդ դրության մեջ նա երկար մնաց։ Կրակը հանգավ, երկաթը հովացավ, օրն էլ անց կացավ։ էդ քուչով անցնող դարձող մարդիքը թե՛ կնիկ, թե՛ տղամարդ, թե՛ աղջիկ, թե՛ տղա՝ գալիս ին մի քիչ դարբնոցի դռանը կանգնում, դարբնին մտիկ անում ու անց կենում, գնում։ Իրիկունը հասավ, մութն ընկավ։ Դարբինը նոր իրան թափահարեց, ուշքի եկավ, հաջաթը հըվաքեց, դարբնոցի դուռը փակեց ու գնաց դպա տուն։

Էդ տղեն էլ նրա եդևից գնաց։ Տուն մտան։ Տղեն դարբնին բարև տվուց, ներողություն խնդրեց ու գլխի էկածը նրան պատմելով՝ ոտն ու ձեռն ընկավ, ըղաչանք արավ, որ իր դարդն ասի։ Դարբինը նստեց, գլուխը պտտեց, սրտի խորքիցը մի «ախ» արավ ու ասավ.— Անծանոթ ախպեր, իմ դարդը անքննելի, անպատմելի դարդ ա։ Ինձ էրում ա՝ խըրովում, ինձ խաշում ա՝ փթոթում, ինձ հալում ու մաշում. նա հետս պտի մտներ գըրեզման, ոչով չպտի իմանար իմ դարդը. ամա որ դու էդքան նեղություն ես քաշել, ինձ պես դարդվոր մարդիք էլ ես տեհել ու քու ցավը թողած՝ ուրիշնու դարդն ես ուզում իմանալ, կըպատմեմ իմ դարդը։ Ու սկսեց էս պատմությունը.

«Ես որ մորից էլել եմ, շատ սիրուն եմ էլել, սաղ աշխարքը զարմացած ա էլել իմ սիրունութինի վրա։ Հերն ու մերս ախքատ ին։ Կարացին ոչ ինձ մենձ ուսումի տալ։ Ես որ դառա տասնէրկու տարեկան, ամա քսանէրկու տարեկանի բոյն ու բուսաթն ունեի, ինձ տվին դարբնի աշկերտ, հենց էն դարբնոցումը, որ տեհար։ Ես շատ սրտով կպա իմ փեշակին։ Տենողն ասում էր, թե. «Սա ասենք, դարբնությունի հըմար չի ծնած, էսքան սիրուն, արմաղան տղեն, ամա ըվատա, սրանից էլ լավ ուղուփով աշկերտ դարբնության հմար էլած չըլի»։ Ուստես ինձ իր աչքի լսի պես սիրում էր։ Ես հավեսով գործիս կպա։ Ջանս լավ, ես էլ փարթամ, չաքուչը որ առնում ի ձեռս, երկաթն ու պողպատը տակին հալվում ին։ Կարճ ժամանակից եդը ես դառա մենձ ուստա։ Սաղ քաղաքը վրա թափվեց դպա մեր դարբնոցը։ Քսան տարեկան ի, ու իմ համբավը տարածվեց երկրե երկիր։ Էնքան իմ փեշակը չէր գրավում մարդիք, որքան իմ չափից դուրս սիրունությունը։ Իմ դարբնոցի դուռը դառցավ