քու սիրով էրված, հակառակ մեր հուրիմալաքների աշխարքի կամքին ու ադաթին, ես ղրկեցի իմ հազար ռանգանի ղուշը, որ քեզ բերուց ինձ հըմար։ Դու իմն, ես՝ քոնը միշտ հավիտյան, միայն թե դուն էլ ինձ սիրես մենակ ինձ ու մնաս միշտ հավատարիմ»: Նրա խոսքերը սիրտս տակն ու վրա արին, իմ սերն էլ նրան կպավ շատ թունդ, ախար, չէ՞ որ ես էլ առաջին անգամ սիրեցի։ Մեկել հուրի֊մալաք աղունակ-աղջկերքը նրա դիմաց իմ աչքումը ոնց որ ֆող ու մոխիր։
Բանից դուրս էկավ, որ նրանք չիմ նրա ղարավուլնին ին, մենակ մի երկուսն ին նրա հընկերնին, հեռու տեղից եկած:
Ու մենք իրար սիրեցինք անսահման, անհատնում սիրով: Պսակվեցինք, օխտն օր, օխտը գիշեր հըրսանիք արինք, էլ ի՞նչ կեր ու խում, էլ ի՞նչ ուրախություն։
Իմ կնկա անումը Չնաշխարիկ էր, դրուստ որ նա մի հատիկն էր աշխարքի վրա, արևի տակին։ Նրա նմանը ոնչ գետնի ըրեսին կգտնես, ոնչ եկնքումը. ալամ աշխարքը չարժեր նրա լիս ըրեսին, իսկ խասիաթը հո ոչով չէր ունենալ, ոնչ մարդ աշխարքում, ոնչ հրեշտակ երկնքում։ Նրա հոգու, նրա ներսի սիրունությունը ըրեսի դրսի սիրունությունից տասն անգամ առավել էր։ Ու նա, էն անգին ծաղիկն, իմն էր, ես էլ նրանը։ Իմ կնկա սերին չափ չկար: Էնա միշտ մի րոպե իմ կշտիցը չէր հեռանում, գլխովս փարվան էր ըլում ու աշխատում էր ամեն կերպ ինձ ուրախ պըհի։ Էլ ոնչ հոգս ունեինք, ոնչ դարդ։ Մեր օրերն անցնում ին, ոնց որ մի քաղցր երազ։ Ամեն բան իմ կընկա հրամանով հազիր էր, ես ոչ մի բանի դարդ չի քաշում։
Ու էսպես սիրով ու բախտավոր ապրեցինք օխտը տարի։ Ունեցանք իրեք տղա, ամեն մինը ոնց որ մի արև։ Մեր բախտին, մեր օրին օր չէր հասնիլ։ Մենք բախտավոր մարդ ու կնիկ ինք ու չափից դուս բախտավոր ծնողնի։ Էդ վախտն էր, որ իմ կնիկը մի աղունակի կտցով հեռու տեղից մի նամակ ստացավ։ Նամակի մեջը գրած էր, որ նրան համեցեք են անում մի ուրիշ սորա[1] իր բարեկամի տղի հարսնիքին։ Ընենց ին խնդրել, որ իմ կնիկը, ոնց որ ինքն ասավ, ճարահատ պտի գնար։ Գնալուց աղաք նա ինձ ասավ.— Այ մարդ ջան, իմ ըրեխեքը քեզ ամանաթ, նրանցով ուրախացի։ Ես էլ մինչի եդ գալս քու ու դրանց, որ քու կտորնին են, սիրով ու կարոտով պտի ապրիմ։
- ↑ Սորա—կղզի—Ծ. Բ.։