ինձ տանի, որ կնկաս ու ըրեխանցս կարոտն առնիմ ու ետո մեռնիմ»։
Դարբինը վերջացրեց։ Տղեն վեր կացավ, ձեռքը պաչեց ու սուս ու փուս դուս էլավ։ Դարբնի դարդը Չինումաչինից բերուց Բաղդատ քոռ բեզրգյանի կուշտը։
Ծեր բեզրգյանը պատմեց իր դարդը.— Էս սաղ քուչի տներն ու խանութնին տենում ես. էդ չիմ իմն ա։ Էդ բոլորը ես իմ հալալ ըշխատանքով եմ հըվաքել։ Իմ ծնողնին աղքատ ին։ Ջահիլ վախտս ես մտա մի բեզրգյանի մոտ աշկերտ։ Իմ աշխատասիրությունով, աչքաբացությունով ու ղոչաղությունով, կարճ ժամանակում նրա աչքի լիսը էլա։ Աշխարնի շատ ման էկա, ամեն տեղից մենձ օգուտով եդ դառա, շատ գանձ, շատ հարստություն դիզեցի։ Էս քաղքումը, էս երկրումը ես էլ մի անումով մարդ դառա։
Մի օր էկավ իմ կուշտը մի տերտեր ու ասավ.— Բեզրգյան ախպեր, ես մի տեղից բան ունիմ բերելու, խնդրում եմ ինձ քառասուն ջորի տաս քրեհով։ Քրեհն էլ ինչքան ուզում ես, ուզի, մինն էրկուսով կտամ, ամա մի խնայի։
Ես համաձայնվեցի։ Օրով բարըշեցինք։ Թե՛ մի ջորու քրեհը մի օրն արժեր մի մանեթ, ես ուզեցի հինգ մանեթ։
Տերտերը ինչ ուզեցի չէ չասավ, ամա խնդրում էր որ ջորենին թեզ ղրգեմ։
Ըդթավուր վախտը՝ քրեհ էլած վախտը, ես իմ նոքարնուն, ղուլլուղչըքերին ի ղրկում։ Ամա էս անգամ մտքովս մի բան կացավ, ու ես էլ հետները գնացի։
Տերտերը նստեց իմ սպիտակ ջորուն, ընկավ քարավանի աղաքը ու գնաց։ Մենք էլ նրա ետևից գնացինք։ Ճամպեն գնում ինք սուս ու փուս։ Էլ մեր մեջ ոչ մի խոսք ու զրից չելավ։ Տերտերը միալար քշում էր ջորին ու քշում, իր մտքի հետ կռիվ տալով։ Մենք էլ աչքներս նրան գցած՝ գնում ինք ու գնում։ Շատ գնացինք թե քիչ, մեր դեմն էլավ մի ղալին մերի։ Մենք մտանք էդ մերու մեջը։ Ճամպեն կամանց-կամանց նեղանում էր։ Քիչ եդո համարյա կտրվեց։ Մենք դժար անցանելի կածաններով աղաք գնացինք, վերջը դեմ էլանք մի մենձ, շատ բարձր քարափի, որ մեր աղաքը կտրեց, էլ դենն անց կենալու տեղ չկար։
Տերտերը վեր էկավ ջորուց, ծոցիցը գրեր հանեց, աղոթքնի արավ։ Մին էլ ղափիլ քարափը ճեղքվեց, ետ բացվեց։ Տերտերը նշան արավ։ Աղաք գնացինք։ Ի՞նչ տենանք, աչքդ էն բարին տենա։
Մի տեղ ոսկի կիտած, մի տեղ անգին քար, լալ ու ջավահիր, յաղութ,