բաց արավ։ Ղութին բաց արավ թե չէ, տանը ուշաբի սիրտը թռթռոցն ընգավ։
Էն սհաթը հըսկացավ, որ բանն ինչումն ա ու թե․ «Հա՜, հա՜, քու տունը քանդվի, Դունյա-գյոզալ, ինչ իմ տունը քանդեցիր», ասավ ու տեղիցը ծուլ ըլիլն ու դբա վանքը ղու ըլիլը մին արավ։
Ղասաբ-օղլին դեռ նոր էր ղութին բաց արել, որ մին էլ մի էնթավուր գռգռոց, ֆշշոց ու ճռճռոց ընգավ վանքի մեջը, որ հենց իմացավ թե սար, ձոր, մերի ու քոլ պոկ են էկել ու գալիս են, թե իրան տակովն անեն։ Ղութին վեգձեց ու ֆոքին ձեռին բռնած՝ դուս գնաց վանքիցը, թե տենու էն ի՞նչ խաբար ա։ Դուս էկավ ի՞նչ տեհավ, որ սաղ մերին թողը հե՜նց ա բռնել, որ կասես չանգ ու ծուխ ըլի խառը, ընենց որ աչքը բան չջոկեց։ Դրուստ ա, Ղասաբ-օղլին վախլուկներիցը չէր, հմա հենց իմացավ, թե աշխարքը փուլ ա գալի։ Հլե մին էլ էն տեհավ, որ խելի հեռու՝ ուշաբն րևաց։ Հըմա ո՜նց ա գալի, ո՜նց ա գալի, որ տերը փրգի, ըզատի։ Էն գոռուն-գոչունը նա ա վեր արել ու նրա շնչի բուղն ա ու նրա քամու թոզը, որ սաղ մերին կապել ա։
Ղասաբ֊օղլին էդ որ տեհավ՝ ըսկի վախեց ոչ, հըմա ուշաբի ֆոքու ճիտը մըխելի ըլորեց։ Մըխելի որ ըլորեց հա՛, ուշաբի ծնգները մըքիչ թիլացան, երիշը կըմանցացրուց ու Ղասաբ-օղլուն ձեն տվուց․— Ա՛յ իսանօղլի,— ասավ,— ասծու սիրու խաթեր, սպանիլ մի՛, էդ աղունակին, չքելը մի գամ քի հասնեմ. վախիլ մի՛, խոսք եմ տալի, որ քի զարար չի տամ։
Սաքի թե ուզեր խափի։
— Լա՛վ, արի՛, սպանիլ չեմ,— ասավ։
Հըմա հլե ուշաբը մոդացավ թե չէ, Ղասաբ-օղլին ձեռաց աղունակի ճիտը պոկեց, աղունակի ճիտը պոկիլն ու ուշաբի հանգչիլը մին էլավ։
Ղասաբ֊օղլին որ տեհավ ուշաբը էն ա ինչ էս ըշխարիցը պրծավ հա՛, շատ ուրախացավ ու եգին-եգին ըղու էլավ եդ՝ դբա Դունյա-գյոզալը, որ նրան էլ ուրախացնի։
Էլ ինչ ասիլ կուզի, որ Դունյա-գյոզալը դհա շատ ուրխացավ, որ գերութենից պրծավ ու չուստ իր նշանածի տեսին էլ արժանի կըլի։ Ըժու Ղասաբ-օղլին նրան խըտատացրուց, որ չուստ սարքվի, ճամփու ընգնեն։
Դունյա-գյոզալը թե․— էս մեր չալ սնի տակին մի բան կա,— ասավ,— գիդեմ ոչ ի՞նչ ա․ չքելը քանդես ոչ իմանամ, թե ի՞նչ ա, ես գալ չեմ։