բալնիքը պտտեց, ու ղութին բացվեց...... Էնպես մի լիս, մի տաքություն դուս էկավ էնտեղից, որ իմ աչքերը էրեց, աչքերիս մեջը պեծեր թափվեցին, աշխարքը գլխիս պտիտ էկավ ու ես ուշաթափ ընկա գետին։
Շատ անցավ, թե քիչ, ես ուշքի էկա, մին էլ իմացա անգաճնիս քաշում ին, ըրեսովս սառը ջուր են տալի։ Աչքս բաց արի, որ տեսնեմ՝ էդ ի՞նչ ա, բան չի բրավուրդ արի, աչքիս լիսը գնացել էր։
Հարցրի.— Էդ ի՞նչ մարդիկ եք։
Ասին.— Ճամպորդ ենք, տեհանք քեզ ըստի ուշաթափ ընկած, ուշքի բերինք։
Հարցրի. «Տերտերն ի՞նչ էլավ, բեռներն ի՞նչ էլան»։
Ասին. «Ի՞նչ բեռ, ի՞նչ տերտեր»։
Ես է՛լ բուսուս բաց չարի, սուս կացա ու ասի.— Ես ֆլան բեզրգյանն եմ, խնդրեմ ինձ տուն հասցնեք։
Էն օրից էսօր տարիներ են անցել։ Ոչով չգիտի իմ կուրանալու պատճառը։ Էլ առաջվա պատիվն ու հարգը ինձ տալիս են։ Ամա իմ սիրտը չի ուրախանում։ Չափից դուս թամահը ինձ էստեղ գցեց: Աշխարքը ինձ հըմար հեչ ա, եբ որ աչքի լըսից զրկված եմ։ Միշտ ըստեղ նստած մի միտք եմ անում. «Յարաբ Աստոծ իմ մեղքը չի՝ ներիլ, յարաբ տերտերը մի օր ինձ չի՞ խղճա, չի՞ գա արդյոք իմ աչքերի լիսը էլի եդ բերի»։
Ասավ ու լռեց։
Տղեն վեր կացավ, սուս ու փուս բեզրգյանի ձեռքը պաչեց ու գնաց։ Նա դարբնապետի դարդը Չինումաչինից, Բեզրգյանի դարդը Բաղդատից բերուց Վան քաղաքը թագավորին։
Թագավորն էլ պատմեց իր դարդը.— Ամենից աղաք քեզ պտեմ ասիլ էն, ինչ որ աշխարքը չգիտի։ Ես ոչ թե տղա, այլ աղջիկ եմ: Իմ հերը էս աշխարքի թագավորն էր, ես էլ նրա մինուճար զավակը։ Անբախտ մերս ինձ բարուրումն ա թողել, ու ընդուց եդը ես դառել եմ սգվոր, հորս միակ ցավն ու հոգսը, հույսն ու մխիթարանքը։ Աչքս բաց արի փարթամության մեջ։ Ոչ մի բանի կարոտություն չունեի։ Հենց որ դառա յոթ֊ութ տարեկան, իմ հերը բերուց թե՛ էս աշխարից, թե՛ հեռու աշխարնուց գիտնական իմաստուն մարդիք, որ ինձ ուսում տան։ Մինը սովորացնում էր աստղաբաշխություն, մինն էլ՝ պատմություն։ Բայց ամենից շատ ես սիրեցի սրտի ուսումը՝ ավետարանը։ Ու նրանից եդը ես ասում էի. «Պտեմ աշխատիլ, որ մեր ռհաթը սիրով ու հանգիստ ու խաղաղ ապրեն»։ Եբ հասակս առա, էդպես էլ արի։ Իմ խնդիրքով հերս իր գանձի