Այս էջը սրբագրված է

Անհամբեր սպասում ի լիսանալուն, թե ե՞բ նրա երեսը կտեսնեմ, հետը կխոսամ։

Ասում ի. «Յարաբ նրա էրեսնու գյորա սիրտն էլ սիրո՞ւն ա, յարաբ նրա սիրունություննու գյորա խելքն ու քյամալն էլ տե՞ղն ա»։

Էգուցն էսօր դառավ, ու ես աչքս գցեցի դուս։ Մին էլ տենամ, իմ ղարավաշնին էկան, ինձ ասին.— Մի սիրուն տղա, դռանը կանգնած, ոսկե սինին գլխին, քեզ հըմար ծածկած մի բան ա բերել։

Ասի.— Թողեք, որ տուն գա։

Էկավ էն տղեն, ոսկե սինով մատանին ըղաքիս վե դրուց, խոնար բարովեց ու ամանչելով գլուխը կախ կանգնեց ըղաքիս։

Ես ձեռիցը բռնեցի, կշտիս նստացրի ու սկսեցի հետը զրից անել. ուզում ի փորձեմ իմանամ նրա խելքն ու շնորհքը, խոսքն ու զրիցը, սիրտն ու հոգին։ Ու մենք վեր վառեցինք մի քաղցր զրից։ Էն աղի խոսքերը խելոք ու լավը՝ ու ինքն էլ հետը սիրուն չափած ու ձևած, ուշքս տարել ին։ Չի իմացել, թե ժամանակը ո՞նց ա անց կացել։ Մին էլ տենիմ դռանը ոտնաձեն էկավ։ Վռազ դուս մտիկ արի՝ ճաշ էր դառել ու իմ թագավոր հերը ինչպես ամեն վախտ, գալիս էր իմ կուշտը։ Սիրտս լքլքաց, ես շատ վախեցի, ոնց որ մի մենձ հանցանք իմ արել։ Մտքովս անց կացավ. «Հերս ի՞նչ կասի, եբ որ էս ջահել տղեն իմ կշտին տենի»։

Եդ դառա վռազ, սնդուկս բաց արի ու էն տղին ասի. «Հերս՝ թագավորը, գալիս ա, արի խնդրում եմ, սնդուկը մտի, մինչի որ նա գա ու գնա»։

Խեղճ տղեն անխոս հնազանդվեց։ Ու ես սնդուկի խուփը վրա բերի։ Հերս տուն մտավ։ Ամեն հետվա պես ճակատս պաչեց, կըշտիս նստեց, զրից արսրվ, քեֆս ու հալս հարցրեց ու եդ գնաց իր բանին։

Մինչի հերս դուս էլավ, իմն էլ ինձ հասավ։ Վրա վազեցի սնդուկը բաց արի ու սարսափեցի։ Խեղճ տղեն տեղն ու տեղը մեռել էր, հանգել. Վռազելուցս սնդուկի խուփը ղայիմ ետ ի արել, դիպել էր խեղճ տղի գանգին ու տեղն ու տեղը հանգցրել։ Մնացի սառած, քար կտրած։ Արտասունքն աչքերումս՝ ինքս ինձ ասում ի. «Էս ինչ բան էր, տեր աստոծ, ընչի՞ էս խեղճ տղի արինն ընկա, էս ի՞նչ ծանր մեղք էր, որ ես գործեցի։ Հմի ի՞նչ անեմ, ո՞նց անեմ։ Թե հայտնեմ հորս, խայտառակությունն ավելի կըլի։ Աշխարք կիմանա ու կզարմանա։ Ինձ ինչպես են ճանաչել ու ինչ դուս կգա, շատ էլ իմ արածը մի անմեղ խաղ էր, որ էս խեղճ տղի արնով