Այս էջը սրբագրված է

— Ոչինչ, հայրիկ, ինձ բան չի պատահել։ Մի օր քուչով անցնելիս ես մի տխուր բան տեհա, սիրտս նեղացավ, ընդուր վրա մը քիչ քեֆս խարաբ էլավ։ Էդ ոչինչ, անց կկենա, հայրիկ, դուն հանգիստ մնա, քեզ պես ազիզ թագավոր հայրիկ ունիմ, էլ ի՞նչս ա պակաս։ Դուն գիտես, որ իմ միակ դարդն ու հոգսը մեր խեղճ ռըհաթն ա։

Հերս գլուխը պտտում Էր, ճակատս պաչում ու դուս գնում։ Էդպես անց կացավ մի քիչ ժամանակ։ Իմ հանգստությունը կամաց-կամաց տեղն էկավ։ Էլ եդ սկսեցի իմ աղաքվա գործերին կենալ։ Ամա դինջությունս երկար չքաշեց։ Մի րիգուն «էհտիբարլու» արաբն էկավ իմ կուշտը ու դեմ ու դեմն ասավ. «Թագավորի աղչիկ, քեզ շատ եմ սիրում, պետք ա գլուխդ հետս մին անես»։ Ես սարսափեցի, մի դողմանիկ ընկավ ջանս ու կմկմացի.— Էդ ի՞նչ ես ասում, հավատարիմ արաբ, բա դուն խիղճ չունի՞ս։ Էդ ոնց կըլի։ Դուն իմ հոր տեղն ես, ես քո որդու տեղն եմ։ Ամոթ ա, աստոծ կպատժի քեզ, էդ չարը մտքիցդ հանի ու դուս գնա, հեռացի էստեղից։

Արաբը սըտանի աչքերով ինձ մտիկ արավ ու ժըները բաց արած՝ լրբաբար ասավ. —Կամքս կկատարես՝ լավ, թե չէ՝ ամեն բան ես աշխարքով մին կանիմ։ Քու գաղտնիքը ամեն տեղ կասեմ։ Բանը բաց կանեմ ու դուն էլ, մին ա, խայտառակ կըլիս։ Լավն էնա սուս-փուս կամքս կատարես։ Քեզ տալիս եմ երեք օր ժամանակ, վճռիր ոնց կուզես։

Ասավ ու դուս գնաց։ (Գնալն ըլեր, գալը չըլեր)։ Ու ես իրեք օր սաստիկ տանջվեցի։

Իրեք օրեն վրա սև օձն էկավ ու ինձ ասավ.— Թագավորի աղջիկ, էս րիգուն, սրանից մը քիչ աղաք, ես քաղաքումն ի։ Իմ ծանոթ իրեք տղա իրանց սիրեկաննու հետ էն ֆլան տեղը քեֆ են անում։ Արի ես ու դուն էլ գնանք, ընտեղ քեֆ անենք։

— Հավատարիմ արաբ, դուն բեր, խղճմտանք արա, էդ չար մտքիցը ձեռը վե կալ։ Ինչքան փող ու գանձ, հարստություն ուզում ես, ես կասեմ՝ հայրիկս կըտա, թաք դուն, թե աստոծ սիրես, էդ չար մտքիցը եդ կանգնի։ Նա թե.— Չէ, անկարելի բան ա։ Էս րիգուն, թե ասածս կատարեցիր, լավ, թե չէ, մախսու ես իմ գիտեցածը կանեմ։

Տեհա ճար չկա, սիրտս էփում էր, մի բան միտք արի ու նրան ասի.— Լավ, եբ որ ըթենց ա, քու սիրտը քար ա, մի կես սհաթ ինձ ժամանակ տու, որ ես շորերս փոխեմ, հազրվեմ ու արի գնանք։