Ղասաբ-օղլին երկաթե թոփուզով մին հասցրուց թե չէ՝ չալ սինը տեղիցը թռավ, էն ղրաղին վեր ընգավ, ու մին էլ տեհան սնի տակիցը բարձր բոյով մի ջանաթաթախ կնիկարմաւո դուս էկավ, որ կասեիր աժդըհա ըլեր։
Սրանք ըրմացան ու մնացին պել կտրած․ հարցրին, թե․— Ո՞վ ես, ի՞նչ իսան ես։
Ասավ․— Ինձ Արաբուզանգի են ասըմ։
Ըժու Ղասաբ-օղլին թե․— Իմ կնիկը կդառնա՞ս։
— Խի՞ չեմ դառնալ,— ասավ,— քիանից լավ մա՞րդ։
Ըժու իրար խոսք տվին, խոսք առան, որ մարդ ու կնիկ ըլին ու Դունյա-գյոզալին էլ տանեն իր նշանածին հասցնեն։ Արաբուզանգին էլ Ղասաբ֊օղլուցն էր ղվաթով։ Նրա երկաթե թոփուզը սա մի ձեռով բմբուլի պես էր բըցրացնըմ։
Ըժու իրեքն էլ էն խալըչի վրա նըստոտեցին, աչքները խուփ արին ու Ղասաբ-օղլին էն ճիպոտը տվուց ու ասավ․ «Ա՛ խալիչա, որդիանց որ ինձ բերել ես, էլեդ ընդի վիգաս»։
Մին էլ աչքներուն ընդի բաց էլավ, որ էն խալըչատեր իրեք ախպերն էլ դեռ ճամփըմը կագնած են։ Ղասաբ֊օղլին ըտի էլ դրանց քարսաղ արավ ու գնացին իրանց ճամփեն:
Շատ գնացին, թե քիչ, աստոծ գիդի, գնացին հասան Դունյա-գյոզալի ախպորտանց ըմարաթը, հլե է՛ն օրը, ինչ որ Ղասաբ-օղլու ընդիանց հեռանալուց եդը քառասուն օր թըմամել էր։ Ղասաբ-օղլին Արաբուզանգուն ու Դունյա֊ գյոզալին մըխելի հեռու թողուց, ու ինքը ոտնեոտը աղաք գնալով դռնիցը անգաճ դրուց։
Թարսի պես ուշաբնին էլ էն սհաթին իրար է՛ն ին ասըմ թե. «Բերեք ուտենք էդ թըգավորի տղին, ո՞վ գիդի դրա ախպերն ի՞նչ էլավ, վադեն էս ա ըսօր թըմամել ա ու դեռ րևում չի։ Հմի ո՞վ գիդի յա կորավ, յա մեռավ․ ի՞նչ նրա բանն էր է՛ն ուշաբի ձեռիցը աղջիկ խլիլը։ Բերե՛ք ուտենք,— ասին,— մեր քվերը դա բադա տվուց»։
Հենց էս զրըցումն ին, որ Ղասաբ֊օղլին բիրդան ընդիանց ո՛ր ասավ ոչ՝ «Ի՜նչ, ի՜նչ», էս քու ուշաբնու թուք ու մուքը սառավ։ Եդ ուզեցին իրանց գլուխը դրստեն ու թե. «Մենք հանաք անեինք» ու փլան-փստան։
Մախլա՛ս, Ղասաբ֊օղլին ախպորը քչերքը դրուց քաշեց, տեհավ, որ հըլա մի փութ էլ ավելացել ա։ Ըժու Դունյա-գյոզալին ու Արաբուզանգուն էլ կանչեցին, բարովեցին ու էդ քշերը մենձ ուրախութին արին։
Ըռավոդը, բարի լիսը բաց ըլելու հետ, վիկացան ու կցեցին