Այս էջը սրբագրված է

Ասավ.— Քեռի, էս ղամեն քեզ փեշքաշ, սարի կկտրես, վազան մատը կտաս։ Էս Հազարան Բլբուլն էլ կպահես, ես գնում եմ ախպորտանցս գտնելու, մինչի իմ եդ գալը Հազարան Բլբուլը քեզ ըմանաթ։

Ու ինքը միքի ճամպեն բռնեց ու գնաց։ Գնաց հասավ մի քաղաք, տեհավ իր ախպերը մի փալան շըլակին համբալութին ա անում, մի ծանդր ջվալ շըլակին տնքալե, լոքին պռկին անելով տանում ա։

Ախպորն ասավ.— Այ տղա, էդ ի՞նչ բան ա. թագավորի խազինեն հըտացրել ես ու համբալություն ես անում, վե գցե էդ ջվալն ու եդևիցս արի։

Ախպորը տարավ թազա չորեր առավ, հագցրեց, ոտ ու գլուխը նորեց։

Որ քաղաքից դուս գալու էղան, ընտտի, քաղքի ղրաղին մի խանութում կերակուր ին ծախում։ Նես մտան, հաց կերան, կշտացան ու դուս գալու վախտը խանութպանին հարցրեց թե՝ ի՞նչ պտենք տալ։

— Հինգը մանեթ,— ասավ։

Էդ տղեն քյահրըբարե տերողորմեն տվուց նրան, ասավ.— էս առ՝ հինգը մանեթի քեզ գրավ, որ փողը բերինք, տերողորմեն եդ կտաս։

Սա էլ առավ տերողորմեն պատից կախ արավ։ Ախպորը վի կալավ էկավ բաղմանչու կուշտը, ասավ.— Էս ախպորս Հազարան Բլբուլի հետ կպահես, մինչի գնամ մեկել ախպորս գտնեմ, բերեմ։

Ու ընկավ վերի ճամպեն, մենձ ախպոր եդնա գնաց։ Գնաց մի քաղաք հասավ, մտավ մեչը, տեհավ՝ իր ախպերը, էրկու էշ ըղաքին փեյինը բարձած գալիս ա։ Գնացել ա մտել մի բաղմանչու նոքար։ Մի դարդակ վերաշոր ունի հագին, էն էլ որ քամին փչում ա, փեշերը եդ տանում, ճռները բացվում են։

Ախպորն ասավ.— Դուն թագավորի մենձ տղեն ըլե՞ս ու էդ օրո՞ւմ։ Բրախի էդ իշանը ու ետևիցս արի..

Ախպորը վե կալավ, թազա շորեր առավ, հագցրուց, տարավ մի հյուրատուն, լավ ուտացրուց, խմացրուց ու հյուրատան տիրոջր հարցրուց.

— Ի՞նչ պտեմ տալ։

— Հինգ մանեթ,— ասավ։

— Առ էս չիբուխը, պատիցը կախ արա, եբ որ քու փողը ղրկեմ, չիբուխս եդ կտաս։