դունչս մորքի վրա կապած։ Ու դառա չոր չոփ, հրաքաթս կտրեց, ես անպետքացա։ Մեչքս էղիր դառավ, աչքերս ճպռոտտցին։ Ինձ ցաց թողին բազումն ըրածելու։ Մեջքս էղիր, ես էլ զոռով քթփթում ի, զոռով ի կարում խոտը պոկեմ։ Ակռավնին գալիս ին, մեջքիս վեր գալի, ինձ կտցահարում։ Ես էլ մխկտալեն գալիս ի, որ տուն մտնիմ, էն անխղճմտանք նոքարնին գլխիս, մեջքիս փետով վեր ին հատում, եդ ածում։ Մեռնիլը լավ էր, քան էդպես կյանքը։
Օրին մի օրը մեր կերակուր եփողն ասավ.— Էս ի՞նչ ա, էս անասունը մեղք ա, մեջքը էղիր, ինքն էլ ճպռոտած, գալիս ա ըստի, զահլա տանում։ Լավն էն ա սպանեցեք, կորչի գնա։
— Ա՛յ տղա, լավ լսի, իմ նաղլն էդ ա։
Կնիկս էկավ, ճիպոտովը ինձ տվուց ու ասավ.— Սինամ թագավորն ես, դառնաս մի կռլունգ։ Ես դառա մի կռլունգ, էլա երկընքի էրեսը, կըռ-կըռ գնացի կռլունգնու թաբունին, շարանին հասա ու նրանց խառնվեցի։ Որդի վեր ին գալի, ընդի իրանցից մնին ղարավուլ ին դնում։ Մի գըշեր էլ հերթն ինձ հասավ, ինձ էլ ղարաուլ դրին։ Բերին մի քար դրին բերնումս, ոտիս մինն էլ բարձրացրին, որ գըշերը քունս տանի ոչ, ղարավուլություն անեմ։ Արի որ քարն էլ բերնիցս վեր գցեցի, ոտս էլ վեր բերի ու նրանցից ծերքին քնեցի։ Թարսի պես էդ գըշերը շահյանը-լաչինը ընկավ մեջներնուս— որդուր թևը կոտրեց, որդուր կռնատակը ծակեց, որդուր աչքը հանեց։ Մենձ ղալմաղալ, մենձ կռիվ ընգավ։ Ըռավոտն իմացան, որ ղարավուլը ես եմ էլել, ինձ վեր հատեցին, գլխիս տվին մեչքս ծակեցին, ինձ քրքրեցին, բանտ գցեցին։ Ես վի կացա, ղաղա անելով էկա մեր երգիրը, իմ օթևանը։ Իմ բաղում ման իմ գալի, քոռացել իմ։
Մնացել եմ խեղճ, ողորմելի, ոնչ կուտ տվող կա, ոնչ հացի փշրանք տվող կա։ Գալիս եմ հացատան դուռը՝ գլխիս վեր են հատում.
Հացթուխն ասավ.— Էս ի՞նչ ա, էս անասունը, մեխք ու կրակ ա. լավն էնա՝ սատկացնենք, կորչի գնա, քան թե էս ղայդի օր ա քաշում։
Կնիկս էկավ, ճիպոտով տվուց ու ասավ.— Սինամ թագավորն ես, դառնաս շան թուլա։
Ու ես էլա մի շան թուլա։ Շան թուլա իմ դառիլ. ամա քեֆս լավն ա, գնում եմ խոհանոցը մտնում, քսուր֊պըճուր անում, թիքա են գցում, ոսկոր եմ կրծում, տաք տեղը վեր ընկնում։
Օրին մի օրը ոսկոր ի կրծում, մեր հացթուխն ինձ քացի էրետ: