Այս էջը սրբագրված է

նոքրի օթախը հասնիլը, կնիկը գաղտնի ճամփով ձեռաց եդ ա գնում ու նոքարի կշտին պուպսիկ նստում։ Նազիրը գալիս ա տեսնում, որ, ըհը, իր կնիկն էլ ըստի նստած,— տեր աստոծ,— ասում ա մտքումը,— էս ի՛նչ հրաշք ա։

Նոքարն ու կնիկը մի բերան ասում են.— Աղա ջան, ընչի՞ դուս էլար, քեզ ճամպա պհելով՝ աչքներս ջուր կտրեց։ Դե մեր բանը վերջացրու, էլի։

Նազիրը խեթ-խեթ մտիկ ա անում կնկանն ու տազ անում։

Մի մհանով էլ եդ դուս ա գնում ու վազում իր տունը։

Տենում ա կնիկը արխեին նստած գուլպա ա գործում։

— Այ կնիկ, —ասում ա նազիրը,— էս ի՞նչ հրաշք ա, մեր նոքարի նշանածը հենց քու նման ա, ոնց որ մի խնձոր կես արած։

— Էհ, ի՞նչ խիալբազ մարդ ես,— նեղանում ա կնիկը,— սարը՝ սարին, քարը՝ քարին, ջուրը՝ ջրին, ձեռը՝ ձեռին, աղջիկն՝ աղջկան նման չի՞ ըլիլ։ Շատ կարելի ա, նա էլ ինձ շատ նման ա։

Նազիրն էլ եդ գնում ա տենում՝ իր կնիկն էլ ընդի նստած, ձեռքը նոքարի ուսին դրած։

— Աղա ջան, քեզ ի՞նչ պատահեց,— ասում են նրանք,— խի՞ ես մեզ չրչարում։ Դե մեր բանը քութահ արա, պրծի էլի։

— Նեղանալ միք, ձեզ մատաղ,— ասում ա նազիրը,— քեֆս մի քիչ խարաբ ա, կարում չիմ դինջ տեղս նստիմ։ Էդ ա՝ շատին համփերել եք, քչին էլ համբերեցեք, էս ա հա,— մտիցս ընկել էր,— գնամ տանիցը ղուռանը բերեմ ու ձեր քյաբինը կտրեմ։

Ասում ա, էլ եդ դուս ըլում, ափալ-թափալ վազում իր տունը, որ էս անգամ էլ տենի՝ կնիկն ընդի՞ ա, թե չէ։

Գնում ա տենում՝ կնիկը, կռները վեր քաշած, խմոր ա ունցում: Արխեին գլուխը եդ ա դարձնում ու հարցնում.— Հը, այ մարդ, ո՞նց էր, քու նոքարի ու իրա նշանածի քյաբինը կտրեցի՞ր, թե չէ։

— Այ կնիկ, ես մաթ իմ մնացել,— ասում ա մարդը,— ախար նրա նշանածը ոնց որ ոտից գլուխ դու ըլիս ընդեղ նստած։

— Ի՜հ, տնաշեն,— ասում ա կնիկը,— էլած ուշքդ էլ կորցրել ես։ Ես ըստի արխեին ինձ հմար խմոր եմ ունցում, դուն ինչե՞ր ես մտածում։ Ես հո ինս չեմ, ջինս չեմ, որ համ ըստի հասնիմ, համ, ընդի։ Էն խեղճերին էլ զուր չրչարում ես։ Գնա, գնա բանիդ, ամոթ ա։ Համ իմ անումն ես կոտրում, համ դուն ես խայտառակ ըլում։ Նրանք ի՞նչ կասեն, թե էս մարդը բա խիղճ չունի, որ էսքան մեզ տանջում ա։ Ախար շորը՝ շորին, երեսն՝ երեսին, աչքն՝ աչքին, ունքն՝ ունքին, ինքն՝ իրան նման չի ըլի՞լ։ Բալիմ նա էլ իսկ և իսկ ինձ նման ա։