Այս էջը սրբագրված է

Տղեն վեր ա կենում, ուրախ-ուրախ գնում ա թագավորի կուշտը ու հայտնում բանի եղելությունը (միայն էս անգամ էլ նազիրն ու վազիրն ուրանում են, թե խոսացրել չի)։

Երրորդ օրը րիգունը գնում ա ինքը թագավորը։ Տղեն սկսում ա շամդանի հետ խոսալ։— Շամդան, քեզ ասեմ, թագավորի աղջիկն էլ թող հոգով ասի, թե առաջի էրկու րիգունը ես նրան խոսացրի թե չէ։

Թագավորի աղջիկն ուզում ա խոսա, միայն մի բան արգելք ա ըլում, զոռով գլխով ա անում, թե՝ դրուստ իս։

Թագավորը բրավուրդ ա անում ու սաստիկ տխրում։

Տղեն սկսում ա երրորդ օրվա փորձը.— Շամդան քեզ ասեմ, թագավորի աղջիկն էլ թող արդար դատի։

Ու սկսում ա էս պատմությունը.— Էրկու մարդ իրար հետ շատ սիրով են ըլում, հոգու ախպեր։ Միշտ իրար հետ առըտուր ու գործ են բռնում ու շատ հարստանում։ Մինն ունենում ա մի սիրուն աղջիկ, մյուսը՝ իրեք տղա։ Տղատերը մեռնում ա, ու կնիկն էլած-չելածը խարջում ա ու երեխանցը պհում, մենձացնում (ջրաղացն էլ ուրիշ աշխատանք բերող չի ըլում, աղքատանում ա)։ Տղեքը մենձանում ին, հասակնին առնում։ Նոր տարվա օրը մերը նրանց ասում ա.— Գնացեք, որդիք, ձեր հոր ախպերացվի տոնը շնորհավորեցեք, նա հարուստ մարդ ա, կարելի ա ձեզ մի-մի փեշքաշ տա:

Տղեքը կենդ֊կենդ գնում են, հարուստը դրանց ջոկ֊ջոկ խոստանում ա, որ իր աղջիկը նրան կնության կտա։ Տղեքը եդ են գալի ու իրանց մորը պատմում։ Բանը բացվում ա։ Տղեքը իրար հետ կռվում են։ Մինն ասում ա՝ «Ինձ պտի տալ», մյուսն էլ ասում ա թե՝ «Ինձ պտի տալ»։ Վերջը գնում են հարստի մոտ հարցնում թե.— Ընչի՞ խափեցիր մեզ, իրեքիս էլ հավասար խոստացար տալ քո աղջիկը։

Աղջկա հերն ասում ա.— Որդիք, ես իմ խոսքի տերն եմ, գնացեք ամեն մինդ փեշակ սովորեցեք, ով որ ամենալավ փեշակը կսովորի, իմ աղջիկը ես նրան կտամ։

Իրեք ախպերն էլ վեր են կենում, գնում, ամեն մինը մի ճամպով։ Մինը գնում ա աստղաբաշխություն սըվորում, մինն էլ հեքիմություն։ Մի ախպերն էլ գնում ա դառնում թլիսմաչի։ Սա մի օր ճամպովը գալիս տենում ա, որ դզի կեսում իրեք մարդ իրար հետ կռիվն են տալի։ Մոտենում ա նրանց ու հարցնում թե. «Էդ խի եք կռվում»։

Նրանցից մինն ասում ա.— Ղարիբ ախպեր, մենք ըստի իրեք