Այս էջը սրբագրված է

բան ունենք, կարում չենք մեր մեջ փայ անել։ Էս մինը խալիչա ա, թռչող խալիչա, որ վրեն նստես ու ասես. «Խալիչա, թռի՛ր», նա կթռչի ու դվորն ասես քեզ կտանի։ Էս մինն էլ սուփրա ա, բացվող սուփրա, որ ասես. «Սուփրա, բացվիր», նա կբացվի ու ասսու ամեն տեսակ բարիքն էլ հետը։ Էս մինն էլ քելա-քյուլլահ ա, որ գլխիդ դնես, ոչ ով քեզ տեսնիլ չի։

— Ախպերտինք,— ասում է էդ տղեն,— դուք ջափա քաշեցեք մի քիչ ղրաղ կացեք։ Էդ բաները ես ընենց փայ անեմ, որ իրեքդ էլ ռազի կենաք։

Նրանք քիչ հեռանում են։

Էդ տղեն սուփրեն դնում ա կռան տակը, քելա-քյուլլահը դնում ա գլխին, խալլի վրա կանգնում ու ասում. «Խալիլա, թռի՛ր»։

Էն սարսաղ մարդիքն էլ մնում են կանգնած։ Էդ տղեն խալիչէն տակին, սուփրեն կռնատակին, քելա-քյուվլահը գլխին՝ գնում ա գտնում իր ախպորտանցը։ Նրանց կշտին խալիչեն ծալում ա, դնում կռնատակին, սուփրեն պհում ա ծոցումը, քեչա-քյուլլահն էլ ջիբն ա դնում։ Ու նրանք ճամփա են ըլում դպա տուն։

Գալիս ին հասնում մի հին ջաղաց։ Մութն ընկնում ա։ Ասում են.— Քշերը ըստի կենանք ու ըռավոտը ճամպա գնանք։

Ախպերտինքը շատ սոված են ըլում։ Թլիսմանչին սուփրեն հանում ա ծոցիցը, ըղաքին վեր դնում ու ասում. «Սուփրա, բացվի՛ր»— ու աչքդ էն բարին տենի, սուփրեն բացվում ա հազար ու մեն տեսակ կերակուրնին վրեն շարած։ Ուտում են, կշտանում ու սուփրեն վե քաղում։

Աստղաբաշխը գնում ա դուս ու թեզ տուն գալի.— Տղեք,— ասում ա,— Էն աղջկա աստղը էն ա հա խվարում ա։

— Հայ մի կշտին ըլիմ, դեղ տամ ձեռաց սաղանայ,— ասում ա հեքիմը։

Թալիսմաչին էլ խալիչեն բաց ա անում, ախպորտանց հետ վրեն նստում ու ասում.— Խալիչա, թռի՛ր, մեզ Էս սըհաթին տուն հասցրու։

Գնում են հասնում էն աղջկանը։

Թագավորի տղեն էս պատմությունը վերջացնում ա ու ասում.— Շամդան, դուն ասա, էն աղջիկն ո՞ւմ կհասնի։

Թագավորի աղջիկն ընդիան վեր ա ունում ու ասում.— Սուփրա բացողին։

Խոսացնում ա։ Թագավորը շատ ուրախանում ա. նա իր աղջկանն ու էդ տղին