եդը էդ անկշտումը իմ կշտին մնացած մի հատիկ ընկերոջ գլուխն էլ պոկեց ու կերավ։ Միսն էլ շամփուր արավ, մի մենձ շամփուրի մեջ անց կացրուց, խորվեց ու պատն ի դուս տնկեց։ Մնացի կենտու ես։ Ես էլ մնացի ըռավոտվա փայը։ Ու ինքը՝ էդ անտեր Թափագյոզը, խտոր ընկավ ու շնթռեց, խորը քուն մտավ: Դես ընկա, դեն ընկա ուզացի փախչեմ, հնար չգտա: Դռանը Թափագյոզը մի մենձ սալ էր դեմ արել, ինչ իմ բանն էր նրա ժաժ տալը: Մխել բրավուրդ արի, որ դռան կողքին, սալի կշտին մի էրկաթե լոմ վեր գցած։ Լոմը վեր կալա բերի դրի կրակումը։ Էրկաթի ծերը, որ մի լավ պոզացավ, վեր կալա ու քնած Թափագյոզի աչքը կոխեցի:
Նա որ քնած տեղից մի ծղրտաց, ես իմացա ոչ, թե որդի ընկա: Մին էլ ուշքի էկա տեհա, որ ոչխարի ոտի տակն եմ ընկել, ոչխարնին ինձ տրորում են, ոտի տակ գլլում, ոնց որ քեչեն հասիր անելիս գլլում են։
Մին էլ տենիմ մտել ա ոչխարի մեջը, ինձ ման ա գալի: Ծղրրտում ա, էս պատովն ա դիպչում, էն պատովն ա դիպչում։ Ինձ որ չգտավ, աչքի մղկտոցն էլ որ հովացավ, մի քիչ հանդարտվեց։ Գնաց դռան կշտին մեջքը պատին դեմ արավ։ Հեռվից բրավուրդ արի. սվադա քոռացել էր։ Սկսեց իրան-իրան խոսալ։ Ես նրա ձեռների ժաժ տալուց գլխի ընկա, որ ասում ա թե. «Կլիսանա, ոչխարը դուս կանեմ, նա էլ կգա, ձեռով ըսենց ճիտը կոլորիմ, գլուխը կպոկեմ, իրան կդաղեմ, սիրտս մի քիչ կհովացնեմ»։
Շատ մտիկ արի, թե ոնց պրծնեմ էդ պատուհասից։ Ոչխարի միչին մի մենձ տըբրը էծ կար, ոչխարի էր քաշը: Բերի էդ էծը մորթեցի, տիկ հանեցի ու ես միջին կլորվեցի, որ ոչխարի հետ դուս գնամ ու էդ հնարքով նրանից պրծնեմ։
Որ լիսացավ (Ես ընդուց զարմացա, որ նա քոռ մարդ ոնց իմացավ, որ լիսացավ), դուռը բաց թողեց ու ոչխարը վեր էթող: Ինքը հմի շեք ա արել, մի ոտն էս կռանը, մի ոտն էն կռանը, ու ոչխարնին կենդ-կենդ շեքովն անց ա կացնում և ձեռով շոշափում: Ես էլ իծի մորթումը փթաթված ղոչի եդնուց գալիս եմ։ Որ էկա հասա նրա կուշտը, գլուխս դրի ղոչի դմակի տակը, ես էլ չորեքթաթ արի ու անց կացա։ Նա ինձ ձեռը տվուց տեհավ, որ իծի մազ ա, բրախեց։ Ես պրծա, լիս աշխար դուս էկա։ Հմի դուն ասա՝ իմ շաշությունը, պրծա ու սուս-փուս գնալու հեռանալու տեղը՝ ձեն տվի. «Տո շան որդի, ի՞նչ ես էդ ոչխարը պտռում, ես դուս եմ եկել, քեզանից պրծել»։ Նա որ ձենս իմացավ, իմ ետևից ընկավ։
Ես փախս առա։ Դա մի ձեն ա ածում, ծղրտում ա, գոռում,