Այս էջը սրբագրված է

ծվում, ճչում։ Նրա ձենի վրա Թափագյոզնի դուս էկան. էդ սարերն էդ ձորերն լբցվեցին։ (Թու հա՛, տո մի ինձ ասող էր էլել. «Այ տղա, բու ընչի՞դ ա պետքը, որ դու իմաց արիր։ Դե հմի արի, էդ ցավից պրծի»։ Փախչելով էկա հասա ծովի ղրաղը ու ծովի ղրաղննի գնում եմ։

Ասստնից էր, ինչ էր, իմ թերը կտրվել չէր. մին էլ տենիմ ծովի ղրաղին երկու տախտակ իրար չաթած։ Ես էլա էդ տախտակի վրա ու մտա ծովը։ Հմի լեղ եմ տալի, հրաքաթ եմ անում հեռանալու դպա ծովի մեջը։

Դրանք էկան, թափագյողնին ծովի ղրաղը ծեփ արին: Ինչ հաշամաթ քարեր ին շպրտում դպա ինձ,— դուն ոչ տեսնես։ Մինը քար ա վրա անում, մինը՝ ճումբ: Որը քարափից մի եքա ժեռ ա պոկում, գլորում ծովը, որն էլ մատներով չանգռելով էն թմբերիցը հողակոշտեր ա պոկում ու վրա անում։ Ամա մինն էս կռանս ա վեր ընկնում, մինն՝ էն կռանս ու ինձ դիպչում չի։ Էնքան հրաքաթ արի հեռացա, որ նրանց գցած քարն էլ ինձ հասնում չէր։

Եդ մտիկ արի, տեհա, որ երբ որ թափագյոզնին տեհան, որ ես իրանցից պրծա, եդ դառան, էդ քոռին կտոր-կտոր, ծվիկ-ծվիկ արին, լափեցին կերան ու ցրվեցին, ամեն մինն իր տեղը գնաց[1]:

Ես դուս էկա ծովի մեկել ղրաղը։ Դուս էկա մի բաղ։ Մտա էդ բաղի մեջը։ Մի մենձ երևելի բաղ էր, հազար ու տեսակ պտուղներով ու ծաղիկներով։ Դես ման էկա, դեն ման էկա— մարդ չգտա։ Ամեն մի բան էլ կար մեյվեն՝ խաղողը, տանձը, խնձորը, մենակ մարդ չկար։ Քիչ աղաք գնացի դպա ծովի ղրաղը, տեհա էրկու սիրուն աղջիկ մի ծառի տակին տանձ ու խնձոր են հվաքում: Ասի. «Էս հալբաթ բաղմանչու աղջկերքն են։ Գնամ հարցնեմ բաղմանչու տեղը»։ Դպա դրանց գնացի։ Դրանք ինձ բրավուրդ արեցին թե չէ, վազեցին ընկան ծովը, ծովեղեն ին, հուրիմալաքնի։ Բաղից դուս էկա, գնացի դպա քաղաք, տեհա ըղաքիս մի թեթև քաղաք։ Մտա մեջը։ Տեհա քաղաքումը շենլինդ չկա, մարդ չկա, ձեն-ձուր չկա։ Էդ քաղքի մեջը ման էկա։ Տեհա դուքաննին լիքը. մի տեղ ճոթ ու կտոր դասած, մի տեղ ուտելեղեն, մի ուրիշ տեղ էրկաթեղեն: Մի խոսքով, ամեն ասսու բարությունով լիքը։

Ամա մի տեղից էլ ա մարդաֆոտ չի գալի։ Վերչը մտա մի շատ մենձ խանութ, ճոթի խանութ էր, ամեն տեսակ խաս ու ղումաշ կտորնի դարսած։

  1. Այստեղ բանահավաքը ընդհատել և ենթավերնագիր է նշանակել՝ հեքիաթին՝ «Անմարդ քաղաքն ու ծովի Հուր-մալաքը»։—Ծ. Կ. :