Ճոթերի հակերի վրա խտոր ընկած քնած էր մի ուշաբ՝ մի աժդահա։
Ինձ ու ինձ միտք արի. «Հալբաթ էս աժդահեն ա էս քաղաքը վերջացրել»։
Մի քիչ էլ աղաք գնացի, տեհա մի ուրիշ խանութ. նես մտա տեհա, մի տեղ ալյուր կիտած, մի կռանն էլ գյուլլա-բարութ։ Մի էրկու ջվալ բարութ բերի լցրի էն խանութը, ուր որ աժդահեն էր քնած: Գյուլլիցն էլ բերի։ Եդնա կրակեցի, դուռը եդ արի ու փախա, հեռացա։ Ոնց որ լաղում գցես, խանութը վեր կացավ, տաղըթմիշ էլավ:
Մին էլ տեհա, աժդհի թիքենին երկնքիցն ա վեր գալի:
Մնացի էդ քաղքի մեջ մեն-մենակ: Օրին մի օր մտաբերեցի, որ էն բաղի մեջ մի բան եմ տեհել, գնամ էն բանին, գնացի բաղի միջին, մի ծառի տակին մի ֆոր կտրեցի մտա մեջը, գլուխս խոտով ծածկեցի ու ըտտի թաք կացա։ Ճաշի վախտը տեհա, որ էն էրկու հուրիմալաք աղջկերքը դուս էկան ծովի միջիցը՝ տանձ ու խնձոր հվաքելու։ Մինն էկավ էդ ծառի տակը, վըրովս անց կացավ, ոտը դվեր պրծավ ֆորի մեջ։ Ես նրա ոտիցը ղայիմ բռնեցի: Դա որ ձեն տվուց, էն մինը փախավ ընկավ ծովը։ Էդ հուրիմալաքը մնաց իմ ձեռին։ Բերեցի էդ աղջկանը իմ կշտին ղայիմ պհեցի օխտը տարի։ Դրանից էլավ էրկու տղա։ Էդ ըրեխեքը ինձ հետ խոսալիս իմ լեզվով ին խոսում, մոր հետ խոսալիս՝ մոր լեզվով։ Ամա ոնչ ես մոր լեզուն ի հսկանում, ոնչ էլ նա՝ իմ լեզուն։
Օրին մի օրն էրեխեքն ինձ ասին.— Հայրիկ, մայրիկն ասում ա. «Լավ բոլ ինձ կպած պհեցիր, հմի ինձ բաց թող, էս ա ըրեխակալել ենք, էլ փախչիլ չեմ»։
Ասի.— Ըրեխեք ջան, վախում եմ մայրիկն փախչի։
Ասին.— Վախիլ մի, հայրիկ ջան, փախչիլ չի:
Ես նրան ազատ արձակեցի: Մի քանի վախտ էդպես մնաց։ Մի օր էլ իմ կնիկը ասավ ըրեխանցը.— Էկեք գնանք ջրի ղրաղը ձեզ լողացնեմ։
Ես էլ հետները գնացի։ Ըրեխանցը տկլորեց, տաշտակը դրուց, լողացրեց դպա իրան քաշեց, հմի իր ըրեխանցը գուրգուրում ա։ Ամա իմ սիրտը մի ահ ա ընկել, վախենում եմ։ Մին էլ տեհա ըրեխանց կռնիցը բռնեց ու թռավ ընկավ ջուրը։ Կնիկս ու ըրեխեքս ձեռիցս գնացին, մնացի էդ քաղքի մեջը մենակ։ Շատ դարդ արի, շատ միտք արի, տեհա որ ըստի մնալն էլ ավելորդ ա: