Վեր կացա մի խուրջին լիքը խաղինա լցրի ու գնացի[1]:
Գնացի դուս էկա մի ուրիշ քաղաք։ Մտա էդ քաղաքը, տեհա երկու ջահել տղա խանութ են սարքել, առուտուր են անում։ Ասի.— Ինձ էլ ընկեր արեք։
Նրանք էլ տեհան խուրջինս խաղինով լիքը, ինձ ընկեր արին, էլ ո՞նց չէին ընկեր անիլ։
Մի քանի վախտ շատ սիրով ընկերություն արինք։
Մի օր նստած հաց ինք ուտում։ Ընկերներիցս մեկը վեր կալավ ասավ մեկելին.— Ընկեր ջան, մենք ամեն մինս, որ բանից պրծնում ենք, գնում ենք մեր տունը։ Ամա էս մեր ընկերը մենակ ա: Արի սրան էլ տնավորցնենք։
Գնացին մի աղջիկ ուզեցին ինձ հմար. նշանեցին: Մի օրից եդը էլի նստած հաց ինք ուտում։
Դրանք վեր կալան, ասին մին մընու.— Էս մեր ընկերը մեր աշխարքի ադաթն ու կարգը գիտի ոչ, ընչի՞ չենք դրան ասում, կարելի ա, սա ռազի չի, էլ խի՞ ինք սրան զոռով մեզ հետ կապում.
— Ձեր աշխարհի կարգն ի՞նչ ա,— հարցրի։
— Մեր աշխարհումն էս կարգը կա,— ասին,— էհ, մահկանացու ենք. մնիս յա կնիկն ա մեռնում, յա մարդը։ Էն սարը տենո՞ւմ ես, էդ սարը ծակ ա։ Տանում ենք մարդ ու կնկանը, որն էլ որ սաղ ա ըլում, մեռածի հետ կախ ենք անում էն սարի գլխից։ Էնա կենդանին էլ մեռածի հետ թաղվում ա: Հմի թե ղաբուլ ես, քեզ պսակենք։
— Եբ որ ձեր աշխարհի դրությովնն էդ ա,— ասի,— ես էլ ձեզանից մինը, ի՞նչ անենք։ «Էլինան ղարա-գյուն֊բայրամ»։
Բերին ինձ պսակեցին։ Անիկս շատ լավն էր։ Իրար շատ ինք սիրում։ Մի քանի վախտից եդը հիվանդացավ։ Իմ սիրտ ահ ընկավ, էկա ընկերնուս ասի.— Տղեք, կնիկս հիվանդացել ա։
— Ի՞նչ անենք, ասին,— հիվանդացել ա` կլավանա, աստոծ լավություն տա։
Մի էրկու օրից եդը տեհա կնկանս ռեվուշը լավ չի, օրեցօր հիվանդությունը ծանրանում ա, էկա ընկերնռւս ասի.— Տղեք, կնիկս դժար ա, աստոծ գիտի նրա սաղանալը։
Նրանք բերին իմ փայը եդ ինձ տվին, ասին.— Քանի վախտին ա, արի քու փայը վեր կալ. հալալ փայ արին, աշխատանքն էլ հետը։ Իմ փայը վեր կալա, խուրջինս լքցրի։
- ↑ Այստեղ բանահավաքն ընդհատել և ենթավհրնագիր է նշանակել «Տարօրինակ քաղաքն ու փուչ սարը»։—Ծ. Կ.: