Այս էջը սրբագրված է

Կնիկս մեռավ: Էկան, մի ղութիկ հազիր արին, քառասուն օրվա պաշար դրին մեջը, կնկանս սեյիդն էլ վեր կալան տարան: Ես էլ խուրջինը շլակեցի, եդևից գնացի: Գնացինք Փուչ սարի գլուխը: Դրուստ որ սարի գլխին մի մենձ ծով կար։ Բերին մեյիդը դըվեր գցեցին, ընտուց եդն էլ ինձ դըվեր գցեցին:

Ես ընկա ներքև. ուշքս գնացել էր։ Որ ուշքի էկա, աչք բաց արի, տեհա՝ կնկանս մեյիդը կշտիս: Ի՞նչ անեմ, ի՞նչ չանեմ. էղածն էլել ա: Էլ ոնչ հաց ա կուլ գնում, ոնչ աչքունքս բացվում: Ես կենդանի թաղած իմ։

Անց կացավ մի հինգ օր: Ծակ սարի գլխին ղալմաղալ ընկավ: Մի մեյիդ դըվեր գցեցին: Տղամարդի մեյիդ էր։ Քիչ եդն էլ՝ մի կնիկ դըվեր գցեցին՝ իր պաշարովը: Դա էլ մեռած մարդու կնիկն էր: Նա խելի վախտ ուշագնաց մնաց: Եբ ուշքի էկավ, աչքը բաց արավ՝ տեհավ ես ընտի կենդանի մարդ։ Մենք սկսեցինք իրար սիրտ տալ, իրար մխիթարել։ Երկուսս էլ դարդավոր, երկուսս էլ կենդանի թաղված։ Մեր դարդը մին էր, ծանդր ու անհուսալի: Նա ինձ էր սիրտ տալի, ես՝ նրան։ Մենք երկուսս էլ էդքան մեռելնու մեջ կենդանի թաղված մին մնու համար ամեն ինչ էինք էդ գետնի տակին, խավար աշխարքում: Ու մենք իրար սիրեցինք սրտով կապվեցինք։ Դառանք մարդ ու կնիկ։ Ըվատա, էս լուս աշխարքում ոնչ մի մարդ ու կնիկ էնքան իրար սիրելիս չըլեին, իրար հավատարիմ ու սրտով կապված, ինչ որ մենք էինք էն մութ աշխարքում,Փուչ սարի միջին մ եռելն երի մեջ։

Ըսենց անց կացավ խելի ժամանակ։ Մին էլ միտք արի ու կընկանս ասի.— Այ կնիկ ջան, արի ճրագ վառենք էս սարի տակը ման գանք, կարելի ա մի ճամպա գտնենք, էս գերեզմանից դուս գալու հմար։ Ու մենք ճրագ վառեցինք ու սկսեցինք ման գալ։ Օ՜, ինչ ասես, որ չտեսանք. էդ մահի թագավորություն էր։ Սառն ու անկենդան մեյիդներ, աջ ու ձախ փռված... Էհ, ես ընտեղ տեսածիցս էլ բան չեմ ասում։ Քանի միտս ա գալի, ջանս սարսռում ա։ Լավ ա թողնեմ, էդ մնաց։ Հա, մենք դես ման էկանք, դեն ման էկանք, վերջը հեռվից մի լիս արինք։ Դպա էն լիսը գնացինք։ Տեհանք՝ մի արջ մի էրի միջով մի ծակ ա բաց արել, էկել ջամդաք ա լափում։ Մեզ որ տեհավ, փախավ, դուս էլավ։ Օ՜, ո՞վ կարա պատմիլ, մեր ուրախութինուն էլ չափ լկար։ Մենք լիս տեհանք, ասսու լիսը։ Մեռածը ոչինչ, ամա կենդանին խավարի միջին— ինչքա՜ն դժար ա։

Ես կնկանս ընտի նստացրի, որ լիսու ծակը կորցնենք ոչ ու եդ գնացի։ Իմ խուրջինը ոսկով լիքը ու մեր ունեցած բաներից էլ ինչքան