դրստեցինք։ Հմի փառք ասսու. էս գեղում մեր ոտով մարդ չի գալիս:
Ծերունին իր պատմությունը վերջացրուց ու վրա բերուց.— Էն ախպերտինքս, որ ըստեղ նստած ին, չիմն էլ ինձանից մենձ ին: Ես ամենից պուճուրն եմ: Դե, էսքան բան որ մի մարդի գլխով անց կենա, նա ծերանալ չի՞, ես էլ ըթենց:
Էս ասավ, չասավ, կնկանը ձեն տվուց.— Այ կնիկ, տեղաշորը բեր, ղոնախնու տեղը գցիր:
Կնիկը դուս էկավ, մի սիրուն կնիկ՝ շիլմաթ ու լխտիկ բոյով:
Ծերունին մատով նշան տվուց.— Էս էլ իմ կնիկը, որ հետս բերել եմ:
Ավետ ապերը վերջացրեց: Ես ու Աղասին սկսեցինք ծաղրել նրան, որ ուրիշների հեքիաթն իր վրա ա շուռ տալիս ու հեռվից լսածն իբրև ականատես դուս բերում: Ախար էդ հեքիաթներն ամեն տեղ պատմում են. մի տեղ ավել, մի տեղ պակաս:
Ավետ ապերը քմծիծաղ տալով, ըստ երևույթին նեղացած ձևացավ ու վրա բերեց.— Էդ որ ասում ենք սարքովի ա, բա ըստուր ի՞նչ կասեք:
Եվ նա պատմեց հետևյալը։