Հըմա Ղասաբ-օղլին որ մըխելի աղաք գնաց ու տեհավ, որ շեմքի ըղաքին դրուստ որ խալըչա կա փռած, ինքը խալըչի վրովը լոք արած կաղնեց ու դեռ Դունյա-գյոզալին, թըգավորի տղին ու Արաբուզանդուն անց կացրուց, ըժու ինքը նրանց եդնուց տուն մտավ։ Ֆորը հլե ղու-ղու կան չելեն մնաց: Մախլասի, էլ գլուխներդ ի՞նչ ցըվացնեմ, մը քիչ վախտից եդը սուփրեն գծեցին, հաց քաշեցին: Հլե որ բաժըննին բերին հա՜, Ղասաբ-օղլին կերավ ոչ, իր բաժինը վեկալավ ու ընդի մի պուճուր շուն կա՝ տվուց իրան, շունը կերավ թե չէ՝ ստակեց:
Թըգավորը խու սաղ-սաղ մեռավ, չունքի իրա սարքած հունարնին մժու չիմ բեհտին անցկացան։ Հըմա մտքումը դրուց, որ ոնց որ ըլի Ղասաբ-օղլուն մի հանգով փոթոցի տա։
Մի օր թըգավորը Ղասաբ-օղլուն ասում ա.— Կէրթաս համ անմըհական ջուր կըբերես ինձ հըմար, համ անմըհական խնձոր։
— Լա՛վ, կէրթամ,— ասում ա Ղասաբ֊օղլին։
Ասծու անըմը տվուց ու ղու էլավ։ Գնալու վախտը մի գեղի ղրաղի մի պառավ կնգա ռաստ էկավ, նրանից խմելու ջուր ուզեց։
Պառավը ջուրը տվուց ու հարցրուց, թե.— Ո՞ւր ես գնում, ո՛րդի,— ասավ։
Նա էլ դրուստ ասավ։ Պռավը էն սհաթը գլխի ընգավ, որ թըգավորը չալիշ ա գալի, թե էդ մարդին փոթոցի տա։
— Որդի՛ ջան,— ասավ էդ պռավը,— անմըհական ջրի ու խնձորի գընացողը ընդեղից եդ գալիս քար ա դառնըմ։
— Նանի՛, — ասավ,— ո՞նց ա ըլում, որ քար ա դառնում:
— Ընդեղ մի աղջիկ կա,— ասավ,— թլիսմն ունի՝ ընդով ա քար շինըմ. ո՛ր գնաս,— ասավ,— ջուրը վերունես, խնձորն էլ պոկես ու եդ դառնաս հա՛, էլ եդ չի մտիկ անես. թե որ եդ մտիկ տվիր՝ քար կդառնաս:
Ըտոնք ասավ ու անմըհական ջրի ու խնձորի տեղն էլ սալըղ տվուց։
Ղասաբ-Օղլին պըռավին շնորհակալութին արավ ու գնաց իր ճամփեն։
Շատ գնաց, թե քիչ, էդ աստոծ ա իմանըմ, ոնց որ էր՝ տեղ հասավ։ Տեղ հասավ, անմըհական ջուրն ու խնձորիցը վիկալավ ու եդ դառավ։
Եդ գալիս պռավի ասած աղջիկը աղաքը կտրեց, թողուց ոչ, որ անմըհակաան ջուրն ու խնձորը տանի, ասավ.— Արի՛ կոխ ունենք, թե ես քի վեգձես հա՝ էդ ջուրն ու խնձորը քի հալալ ըլի։