96. ՉՈՓՈՒՌ ՔՈՒՐԴԸ
Ախպե՛ր, ես մի վախտ չարվադարություն ի անում։ Մի հետ մի քանի ընկերներով կարտոփ տարանք Շորագյալ ծախելու։ Լոռու մի մատտահն էլ կարտոփն ա, հո գիտե՞ք։ Մի քանի հետ էլ մեղր եմ տարել ծախ։ Ամա մեղրից խեր չկա։ Ասած ա․ «Չամիչը հատ-հատ, մեղրը մատ֊մատ կհատնի»։
Հա՛, գնացինք հասանք Տաշղալա։ Էնտեղից էլ ճամպա բռնեցինք դպա Մաստարա։ (Մաստարեն մի ձորի միջի ա։ Լավ ախպրնի ունի)։ Ճամպին մեզ մի մարդ ռաստ էկավ, որ մի քյահլան ձի նստած՝ գնում էր Գյումրրի՝ (Ալեքսանդրապոլ)։
Նա ասավ.— Կարտոփը կտանեք մեր տունը։- Ես էդ գեղի գալավան եմ։ Կասեք Էրոյի տղա Արթենի տունը ո՞րն է։
Նա հանեց իր տերողորմեն նշան տվուց, գնացինք գլավնու տունը։ Դեռ բեռները վեր չէինք բերել, պատմեցինք գլավնու բսպարանքը ու նշանը տվինք։
Բեռների վեր բերելն ու տաղթմիշ անելը մին էլավ. հարևաննին թոփ էլան, նրանցից ամեն մինը մի հակը տարավ։ Գլավնու ախպերն ամեն մնի հեդեվից ձեն էր տալի. «Ծո՛, իմ ալ կտանեք, էմալ էլ բերեք»։ Կարճ ժամանակում մեր կարտոփնին ցորենի դառան։ Կարտոփը ցորնի բարեբար վեր կալան։
Էդ րիգուն գլավնանց տանը մեզ մի լավ պատիվ տվին։ Նրանք