ուրիշ ղոնախնի էլ ունեին։ Էդ ղոնախնու մեջ մի բոյով ու ջահել քուրդ կար, քոլոզը ծածկած. ինքն էլ լավ հաքնված։ Ամա ընթավուր չոփուռ էր, որ զարմանալի։ Չեչոտ չէր, որ ասեիր ծաղկամնա ա։
Սաղ էրեսը փոս-փոս էր, ոնց որ կտրատած, յա պուճուր դրով ծակծկած։ Նա շատ թամուզ հայերեն խոսում էր, լսողը, հեռի հավատիցը, հենց իմանում էր, թե հայ ա։
Ես նրանից վեր քաշված ու զարմացած նրան հարցրի.— Ամոթ չըլի հարցնիլն, ախպեր, էդ շնչիցն ա քեզ էդ չոփուռությունը պատահի՞լ։
Նա ծանդր ախ քաշեց ու քոլոզը վեր կալավ։ Գլուխը բացվեց:
Գլխի կաշին պոկ էկած էր։ Մի հատ մազ չկար գլխին: Գլխի ղափաղի ոսկորն էրևում էր։ Ես սարսափեցի։ Նա քոլոզն էլ եդ դրեց գլխին ու պատմեց հետևյալը՝ իր գլխի եկածը.
— Որ ասում ես, ախպեր ջան, պատմեմ էս պլոկած գլխիս էկած փորձանքը։ Ես Երևանցի Ջաֆար աղի տղեն եմ, անունս է Զոռ-Մուստաֆա։ Սաղ մըհալումը մեր պես անումով, հարուստ ու գյուռ օջախ չկա։ Առաչ էլ անումով աղա ինք, ամա տկլոր աղա ինք։ Հորս՝ Ջաֆար աղի, սաղ հարստությունն ու պարծանքը ես ի։ Իմ ընկերների, իմ թայ ու թուշի մեջ մի հատը քաջ տղա չկար։ Ամեն տեսակ ձի սովորցնել, քյամանդ գցել-բռնել, հեծնել, թուր ու թվանք բանացնել, նիզակ ճոճել, ղալխան պահել— էս բոլորն ինձ համար խաղ ու պար էր։ Իմ թայ ղոչաղ տղերանցից ոչ մինն իմ ոտով չէր գալի։ Մեր մըհալումն իմ կուռն ոլորող տղա չկար։ Ես փահլվանի ու իգիթի համբավ հանեցի։ Իսկ շնորքով, բոյով ու բուսաթով ինձ հավասար մինը չկար։ Երեխությունից իմ մազերս, որ ոսկի գույն ունեին, չէին խուզել։ Քանքուլներս՝ վախտ հուսած, վախտ փաթըթած գլխիս, վախտ վերարձակ թողած՝ ինձ ավելի շնորք էին տալի։ Ինչ խաղ լիներ՝ ջիրիդ լիներ, որս գնալ լիներ, հարսանիքներում ու մեյդաններում ձի խաղցնել լիներ, թվանքով նշանի գցել լիներ— ես ի առաջինը։ Ինձ ոչ մի բանում զոռ անող չկար։ Դրա համար իմ անունր դրին Զոռ֊Մուստաֆա: Հերս ինձ ջահել օրով հարսանիք արավ։ Սաղ Երևանու մըհալում աղջիկ չճարեց, գնաց Կաղզվանից ինձ աղջիկ ուզեց։ Զոռ հարսանիք արինք։ Անցավ մի քանի վախտ։ Իմ կնիկը մի անգամ գնաց հորանց։ Մենձ ախպերն էկավ տարավ։ Մի էրկու շաբաթից գնացի Կաղզվան, որ նրան բերեմ։ Իմ աներն էլ հարուստ օջախ էր. հինգ-վեց տղա ուներ։