Այս էջը սրբագրված է

Մի էրկու օր մնացի Կաղզվանում։ Էդտեղ ծանոթացա մի դավրիշի հետ: Էդ դավրիշն ասավ, որ ինքն էլ պիտի գա Երևան. միասին գնանք։ Խնդրեց, որ մի քիչ ճամպա պահեմ, որ ինքն իր համար մի ձի ճարի ու մեզ հետ գա։

(Մենք՝ ես ու կնիկս էլ նրան ճամպա չպահեցինք, ըղու էլանք, ճամպա ընկանք)։

Կաղզվանից մի քանի վերստ դեռ չէինք հեռացել, եդ մտիկ արինք, տեհանք, որ մի ձիավոր ա գալի։ Գալիս ա ամա ընթավուր զժիգ տված ա գալի, ոնց որ երկնքից կրակ ըլի գալիս։ Թոզ ու դումանը պատել էր աշխարհը: Կնիկս ասավ.— Արի փախչենք, հարամի ա գալի:

Ես անկաջ չարի, ասի.— Ես Զոռ-Մուստաֆան ըլիմ ու մարդուց ու հարամուց վախենա՞մ։

Ձիավորը էկավ հասավ։

Դարվիշն էր մի քյահլան ձի նստած: Մեզ բարևեց, ու ընկերացավ։ Մտանք Կաղզվանա մերին։ Երբ որ հասանք մերու մեջտեղը, ճամպեն էրկուսի էր բաժանվում՝ մինը մենձ ճամպեն էր, մինն էլ մի կածան, որ տանում էր դպա մերու ղալնկուտը։ Դավրիշն էդ ճամպեն բռնեց։ Իմ կնիկն էլ, ոնց որ թոկով կապված, նրա եդևից իր ձին քշեց։ Ասի.— Այ կնիկ, էդ ո՞ւր ես գնում, մեր ճամպեն էդ չի։

Նա անգաջ չարավ ու դավրիշի ետևից գնաց։ Ես ձիով աղաքը կտրեցի։ Դավրիշը գոռաց.— Էդ իմ կնիկն ա, ի՞նչ իրավունքով ես աղաքը կտրում։

Ես կատաղեցի ու ձիուց իջա։ Նա էլ իջավ։ Ու մեր մեջ սաստիկ կռիվ սկսվեց։ Սկզբում ոնչ ես ի զոռում, ոնչ նա։ Էրկուսս էլ կռվում էինք արջերի նման։ Վերջում նա հետզհետե թուլանում էր, իսկ ես ուժեղանում, քիչ էր մնում, որ նրան գետնովը տայի։ Էդ վախտը կնիկս ձիուցը վեր էկավ ու ոտիցս բռնեց։ Նրանք էրկուսով ինձ վեր գցեցին։ Սրտիս հերսից խելքս գլխիցս թռավ։ Էն իմացա, որ անիրավ դավրիշը երկար մազերս՝ քանքուլներս մի բանի փաթաթեց։ Աչքս բաց արի տեհա, որ մի բարձր կաղնի ծառից մազերիցս կախված եմ։ Դավրիշն ու կնիկս կորել են։ Ձիս մոտս կանգնած խրխնջում էր, կատաղությունից խելքս կորավ։ Դուն ինձ ասա՝ թուրը վրես, ղամեն վրես, դանակը ջիբս, մազերս իմ ձեռքով կտրելու տեղը՝ ինձ սաստիկ թափահարեցի, ճլորթի ընկա ու ընկա ներքև։ Մազերս պոկ ընկան։ Գլխիս կաշին էլ հետը պոկվեց։ Գըլխիցս արուն շատ գնաց, ամա ես ինձ չկորցրի, գլուխս փաթաթեցի,