Այս էջը սրբագրված է

լաց էլան, որ ըրտասունքը գլխիցը հետ կաղնեց։ Ղասաբ-оղլին փռշտաց, սըղացավ։

— Պա՜, էս ինչ շատ քնել եմ։

Վախտը անցկեներ, խըտատացրին թե.— Հա՜յ աման, չուստ արա, վրա հասի, որ Արաբուզանգուն սպանեցին։

Ղասաբ-օղլին շշկլվածի պես դուս թռավ ու հլե ընդի վրա հասավ, որ ողջ ղոշունը կիտված էն ա հա՜ Արաբուզանգուն թիքա-թիքա են անըմ։ Աղաք վազեց, մի ձեռը դրուց Արաբուզանգու ըրեսին, հարայ-հրոց գձեց, մի ձեռով էլ թոփուզը վիկալավ ու մի երկու ո՛ր դես ու դեն պըտըտեց հա՜, ղոշունի աչքը վախեց, խելի եդ քաշվեց։ Իժու տեղիցը կաղնեց, թոփուզը շիդակեց դբա էս ղոշունն ու՝ ո՜ր չրըփպացներ ոչ՝ ամեն մի վրա բերելով հինգ հարիր մարդ շիլ ու քութ ըլեր։ Մի սհաթումը քսան հըզարին էլ սա ջարդ տվուց ու մնացողնին էլ դրա զոռը որ տեհան, ահ ու դողով փախս առան. ու մժա չիմ ցաք ու ցրիվ էլան։ Թըգավորի մատը մնաց բերնըմը։ Ըժու բռնեցին էս քու թըգավորին, մի խամ ղուլանի պոչից կապեցին ու բաց թողին։ Մադյանը սաղ օրը էնղդամ քաշ տվուց, որ րիգունը թըգավորի չոր կարկաժը թխթխկալեն պոչիցը կապած եդ բերուց։

Օխտն օր, օխտը քշեր թըգավորի տղի հըրսանիքն էր։ Նա Դունյա-գյոզալին հետ պսակվեց, Ղասաբ֊օղլին՝ Արաբուզանգու: Ինքն իր հոր թախտի վրա թըգավոր նստեց, Ղասաբ-օղլուն էլ նազիր֊վեզիր կարքեց։

Բարին ըստի, չարին՝ անօրենի ըշխարումը։ Ասծանե իրեք խնձոր վեր ընգավ․ մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ ալամ ըշխարքին։