եդի կռանն էլ գրում իր կնգանը, որ իրան տեղը շատ տարգուն ա. գա ըզատե։ Հմա էն ղայդի ա գրում, որ մենակ թգավորի կնիկը կարեր կարդալ։
Վենձավորր շատ ուրխանում ա, վեր ա կալնում էս թաղիքը, թգավորի ամարաթնին մին ա ասում ու գնում։
Նազիր-վեզրնին թգավորի կնգանը իմաց են տալիս, որ իրան մի թաղիք են փեշքաշ բերել: Թգավորի կնիկը թաղիքը տուն ա բերել տալիս, փռում օթախումը, տեսնում, որ ո՛նչ մի մազը ավել ա, ո՛նչ մի մազը պակաս։ Էն սհաթը նա խելլամիշ ա ըլում, թաղքի չորսի կուռը լավ ակն ա ածում, լավ մտիկ տալի՝ մի պենջղումը տենում ա գրած բան։ Կարդում ա, իմանում, որ թգավորի տեղը տարղուն ա։ Կարդալնու բաշտան նա սփրթնում ա։ Հեչվել էդ վախտը թգավորը շատ էր ըղքատի շորեր հագած ու ման եկած՝ շաբաթնով, ամիսնով ու տարով եդացած, հմա որ ասես գլխովն անցկացած չէր, որ թգավորի գլուխը էդ օյինը կգեր։
Էն սհաթն ևէտ հրամայում ա, որ էն թղքադարին սաղ-սլամաթ իր կուշտը բերեն։
Նազիր-վեզրնուն էս վենձավորի հետը ղրկում ա, գնում են նրա տունը, մտնում են մութն օթախը։ Թգավորն էն ղայդի փոխված ա ըլում, որ նրան էլ ճնանչում չեն։ Նրան բաղնիս են տանում, լեղացնում, թազա շորեր տալիս, որ հագնու, տանում են թգավորի ամարաթնին։ Վենձավորր նրան խրատ ա տալիս՝ ըսե՛նց կանգնի, ընե՛նց գլուխ տուր, է՛ս ասա, է՛ն չասես։ Մի խոսքով նրան ամեն բան սվորացնում ա, թե թգավորի կշտին ի՛նչ պտի ասել, ի՛նչ չէ։
Թգավորը, որ մտնում ա իր օթախը, կնիկը նրան էն սհաթին ճնանչում ա, ընկնում ա նրա խտիտը, փթաթվում, պաչպչորում․․․ շատ ուրխանում։
— Դրուստ ես ասել, ա՛յ կնիկ,— ասում ա թգավորը,— դրուստ որ դարդակ թղքադրությունն էլ թգավորութենիցը բանձր ա։
Խերն էստի, շառն ու շահմաթը էնդի։