Այս էջը սրբագրված է

Հլևորն ասում ա.— Թգավորն ապրած կենա, ամեն բանը լավ ա, հմա զուր տեղն ես դուռը շինել տվել:

Եբոր լսում են Հլևորի խոսքերը, փորխոցն ընգնում ա նրանց մեջը։

— Դեռ լավ լսեցեք, Էդնա վրես ծիծաղեցեք,— ասում ա Հլևորը,— որ ամարաթը դուռը չէր ունեցել, թգավորը հավիդենս-հավիդենից միջին կմներ, հմա հմի կմեռնի, էս ոսկին ու էրծաթը էստի կթողնու, իրեք գազ պատանը կառնու ու էս դռնովը դուս կերթա...

Էս որ լսում ա թգավորը, մատը կծում ա, շատ տխրում։