Այս էջը սրբագրված է

գին քարը: Խելքը գլխիցը թռչում ա, ուզենալիս չի ըլում, որ աչքերին ու ընգաջնուն հվատա: Հմա որ անգին քարը շափաղ-շափաղ ա անում, րեգնակի պես փելփլին տալիս, նոր հվատում ա ու ջնաթաթախ «աստո՛ծ ողորմած ա» ասում։

Ծնգնահացը դառնում ա հրսանքահաց։ Ուտում են, քեֆ անում, աստծուն փառք տալիս։ Ուստեն սաղ գիշերը միալար բանում ա․ էգսի օրը մատնուքը հազիր անում ու տանում թգավորի ամարաթը:

Ջհուդը որ էդ բանը իր աչքովը տենում ա, մնում ա մայիլ էլած։ Վերջը գալիս ա հայ զարգյարի կուշտը, մեղքը խոստովանում, թե՝ բաս չես ասիլ, ես եմ անգին քարը վե կալել ու անտակ ծովը գձել, հմի տենում եմ, որ ձեր աստոծը ողորմած ա։ Ջհուդը մկըրտվում, դառնում ա հայ, հեչվել իրա գերեզմանը մտիցը գձեր ոչ, թե. «Աստոծ ողորմած ա»։