Այս էջը սրբագրված է

8. ԱՍՏԾՈՒՆ ԳԱՆԳԱՏ ԳՆԱՑՈՂ ՄԱՐԴԸ

Ըլում ա, չի ըլում՝ մի մարդ։ նա ո՛նչ կնիկ ա ունենում, ո՛նչ ըրեխա, մենակ իր գլուխն ա ըլում։ Հմա էն ղայդի ըլարկոտ ա ըլում, որ պեծն աչքին դնեիր, տեղիցը ժաժ չէր գալ։ Որ տենում ա սովիցը մեռնում ա, մահը բգին չոքել ա, միտք ա անում, որ գնա աստծուն գանգատ, որ նա իրան անբախտ ա ստեղծել, հմի իրան ռազի անե։

Ճամփեննի գնալիս նրան մի Գել ա ռաստ գալիս։

— Բար աջողում, ա՛յ ճամբորդ աղբեր,— ասում ա Գելն էս մարդուն,— խե՛ր ըլի։ ո՞րդի ես գնում։

— Բարու տեր ըլիս, Գել աղբեր,— ասում ա ճամփորդը,— գնում եմ աստծու կուշտը գանգատ, որ ինձ անբախտ ա ստեղծել։

— Թե բու աստոծը կսիրես, եբ աստծու կուշտը հասնուս, աստոծ մուրազդ տա, ինձ էլ միտդ բի, ասա, որ ճամփին մի խեղճ Գել ես տեհել, գլխացավիցը գիդե ոչ, թե ի՞նչ անե, տես սրան ի՞նչ ճար կա։

— Աչքիս վրա, Գե՛լ աղբեր,— ասում ա մարդն ու իր ճամփեն գնում։

Շատ ա գնում, թե քիչ, նրան մի Բղմանչի ա ռաստ գալի։

— Բար աջողում, ա՛յ ճամբորդ,— ասում ա Բղմանչին,— խե՛ր ըլի, էդ ո՞րդի ես գնում։