Դա ջուղաբ տալիս չի, րեխեքն ասում են, թե.— Դա կորած րեխա ա:
Դա մեղքանում ա, ձեռիցը բռնում ու դըբա քաղաք տանում: Ճամփին մի պառավ մարդ նստած ա ըլում, գնում ա դրան բարով տալի, ասում.— Բարի՛ րիգուն, բիձա՛։
Ասում ա.— Ասսո՛ւ բարին, բալա ջա՛ն, էդ ի՞նչ րեխա ա:
Ասում ա.— Գտել եմ, րեխեքր ջուրը գցեցին, ես ջրիցը հանեցի:
Բիձեն ասում ա.— Շատ լավ ես արել որդի, էդ թքավորի տղեն ա, կորել ա, էտ ա գտել ես, հմի տար տուր թքավորին, որ կասի՝ ի՞նչ ես ուզում, որ քի տամ, ասա՝ էն քու Սպիտակ ձին եմ ուզում: Կասե. «էն ի՞նչ ա, որ ուզում ես, փո՛ղ, ոսկի՛, դովլա՛թ ուզե՝ տամ»:
Դու ասա, թե. «Չէ՛, տալիս ես՝ ձին տու, տալիս չես՝ գլուխդ սաղ ըլի»։ Եփ որ կտա, էլի իմ կուշտը արի:
Ախչիկը էտ տղին տանում ա տալի թքավորին։ Թքավորը շատ ուրախանում ա, ասում ա.— Ուզե՛, որդի։
Ախչիկն ասում ա.— Թքավորն ապրած կենա, ես քու ջանի սաղութինն եմ ուզում։
Թքավորն ասում ա.— Էլի՞:
Ասում ա.— Որ ուզում ես մի բան տաս, քո Սպիտակ ձին տուր։
Ասում ա.— Սպիտակ ձին մի եռսուն մանեթ անճախ աժենա, բա՛ն ուզե՝ բա՛ն տամ։
— Չէ՛,— ասում ա,— Էտ եմ ուզում։
Թքավորը Սպիտակ ձին տալիս ա նրան։ Վեր ա ունում, գալիս Էն բիձու կուշտը:
Բիձեն ասում ա.— Էդ ձին շատ հունար ունի, թքավորը գիտեր ոչ։ Էս մեր հրևան թքավորը իրան ամարաթի կշտին մի մենձ խանդակ ա կտրիլ տվել, ով որ ձիով թռչի դրա վըրովը, ախչիկը նրան պետք ա տա։ Գնա՛.— ասում ա,— Էդ ձին կթռչի, թռի՛ր. թքավորը ախչիկը քի կտա։ Ի՞նչ Է որ ըտի ըլի, կգաս, ինձ կասես։
Ախչիկը ձին նի Էլավ, գնաց տեհավ, որ խանդակը լիքը ձիու ու մարդու ջանդակ ա լցված. շատերն են էկել, կարացել չեն թռչի, ընկել են խանդակը։
Ախչիկը ձին ուզանգվեց, ձին թռավ, խանդակը անցավ։
Թքավորը կանչեց, ճակատը պաչեց ու ախչիկը տվուց։ Օխտն օր, օխտը քշեր հրսանիք արին, կերան, խմեցին։
Վրա ութ օրը թքավորի ախչիկր տեհավ, որ էդ տղեն ախչիկ ա, լաց ըլելեն գնաց մորը ասավ.— Ձեր փեսան ախչիկ ա։
Թքավորն ասավ.— Ի՞նչ անեմ, ձեռովս սըպանեմ՝ ափսո՜ս ա,