Այս էջը սրբագրված է

ղրկենք անմահական ջուրը բերելու, որ ընդի դևերը նրան փչացնեն:

Կանչեց փեսին, ասավ.— Կարա՞ս գնալ փըլան տեղիցը անմահական ջուր բերիլ:

Ասավ.— Խի՞ չեմ կարալ։

Ասավ.— Դե՛ գնա՛:

Տղեն վերկացավ Էկավ բիձու մոտ:

— Բիձա՛,— ասավ,— ինձ ղրկում են անմահական ջրի:

Ասավ.— Հա՛, գիտեմ, ղրկում են, որ գլուխդ տանեն. գնա՛, վախիլ մի։ Ֆըլան տեղը մի ֆոր կա, մեջը անմահական ջուր կա, նրա պահապաննին օխտը դև են, գնա՛ ձիուդ վեր էլած։ Թուրդ հանե, կտորե, ինչքան դու թրով կըկտորես, էնքան ձին կըկտորե ոտով, համա մուղայիթ կաց, ձիուցը վեր չընկնես։ Որ դևերին կըկտորես, կմտնես ֆորը, ջուրը կհանես, համ դու կխմես, համ ձիուդ կխմացնես, մնացածը կածես տկի մեջ, կբերես։

Տղեն գնաց դևերին կտորեց, մտավ ֆորի մեջը, ջուրը հանեց, համ ինքը խմեց, համ ձիուն խմացրեց։ Մնացածը ածեց տկի մեջը, եդ դառավ էկավ, տվուց թքավորին։

Թքավորը տեհավ, որ բերել ա՝ ուրախացավ ոչ, հալա տխրեց էլ, ասավ.— Հըմի՞ ինչ անենք։

Ասին, որ Զմրութ ղուշը մերու միջին կենում ա, ղրկեք, նրա թևերը շատ սիրուն ա, գնա բերե։ Որ գնաց՝ գալ չի, Զմրութ ղուշը նրան կվերջացնի։

Տղին կանչեց, ասավ թե.— Կարա՞ս գնաս Զմրութ ղուշի թևերը բերես։

Ասավ.— Խի՞ չեմ կարալ։ Ասավ.— Դե՛ գնա։

Գնաց էլետ բիձու կուշտը։

Ասավ.— Բիձա՛, էս հետ ղրկում են Զմրութ ղուշի թևերը բերելու:

Ասավ.— Գնա՛, ո՛րդի, վախիլ մի՛, գնա թքավորին ասա քի մի ուղտ տա, մեկ էլ մի գոմշի կաշի, կաշվումը կփթաթվիս, ձիու վրա կնստիս, ուղտն էլ հետդ կտանիս, մերու ղրաղին կկապես, դու ձին կքշես, կերթաս: Որ ղուշը սպանես, փորը ճղի պ.... կուլ տուր։

Տղեն գնա՜ց, շատ թե քիչ, աստոծ գիտե, գնաց հասավ մի մենձ մերի, ուղտը կապեց մի ծառից, ինքը ձիուն նստած նի մտավ մերին։

Ղուշը վերևից էկավ, ասավ.— Ա՛յ իսանօղլի, օձն իրան պորտովը