Այս էջը սրբագրված է

Օրերի մի օրը եզը արածացընելիս աղջիկը քարի վրա նստած ա ըլում, թեշիկը մանելիս ա ըլում։ Մանելիս տեղը քարըմը մի ծակ ա ըլում, մատնաիլիկի կունդը դըվեր ա ընկնում։ Աղջիկը կռանում ա, թմաշ անում, որ մատնաիլիկի կունդը հանի, տենում ա մի պառավ, ասում ա.— Դեդի ջա՛ն, մատնաիլիկի կունդը ընդի վեր ընկավ, ինձ տուր։— Ասում ա պառավը.— Որ ըտենց լավ ախչիկ ես, տո՛ւն արի։

Ախչիկը գնում ա տուն։

Պառավն ասում ա.— Որ էդ ղայդին լավ ախչիկ ես, գնա մեր ճխամանիցը թթու հանե, բի՛, կի՛։

Ախչիկը գնում ա տենում ճխամանի մեջը օձ ու կարիճ ա։

— Վա՜յ,— ասում ա,— դեդի ջա՛ն, ի՜նչ լավն ա, կասենաս իմ մոր դրած թթուն ըլի։

Ասում ա պառավը.— Որ ըթե լավ ախչիկ ես, գնա մեր տաշտիցը հաց բի՛, կի՛։

Գնում ա տենում ախչիկը՝ տաշտի մեջը տավարի թրիք ա դարսած։

— Վո՜ւյ,— ասում ա,— դեդի ջա՛ն, Էս ի՜նչ լավ հաց ունես թխած, կասենաս իմ մոր թխած հացը ըլի։ ֆոտն էնքա՜ն անուշ ա, որ ֆոտիցը կշտացա։

Ասում ա պառավը.— Որ դու ըթե լավ ախչիկ ես, արի գլուխըս կոփե։

Ախչիկր նստում ա, պառավը գլուխը գոգն ա դնում, տենում ա՝ որթունաքով լիքն ա, ասում ա.— Դեդի ջա՛ն, էս ինչ թամուզ գլուխ ունես, մազերդ թամուզ, կասենաս իմ մոր գլուխն ըլի։

Պաոավը գլուխը գոգիցը վեր ա ունում, ասում ա.— Ախչիկ ջա՛ն, որ ըթե լավ ախչիկ ես, մեր թավլումը իրեք ջուր ա գալի՝ մինը սև ա, մինը՝ սպիտակ, մինը նարընջի ա։ Կերթաս մեր թավլեն, սևը որ գա, գլուխդ նի չես տալ, սպիտակն էլ որ գա, էլ չես նի տալ գլուխդ, որ նարընջին գա՝ գլուխդ շըլընքիցդ հեդ նի տու, որ էրեսդ էլ թրջվի, ու կդառնաս ոսկեմազիկ, ոսկերեսիկ։

Ինչ որ պառավն ասում ա՝ ախչիկը անում ա. գլուխը նի ա կոխում նարնջի ջրի տակը, դառնում ա ոսկեմազիկ, ոսկերեսիկ։ Գալիս ա մըտնաիլիկի կունդը առնում, րիգունը եզը քշում ա, գնում տունը, գլուխը աղլուխով փթաթում ա, որ տենին ոչ ոսկե մազերը․ համա էրեսն էրևում ա։

Եդնամերը տենում ա, ասում ա.— Վա՛յ քու գլխին, դու եդ ընկի, իմ ախչիկը պըտի էքուց տանի եզը արածացնի։