Էն քշերը եդնամերը իրան ախչկա հմա գաթա ա թխում ու նազուկ, ձու ա եփում ու ռավոտը հետը դնում ա, որ եզը տանի արածացնի։ Իրան ախչիկն էլ ա մըտնաիլիկը վեր անում, որ մլոլ անի: Դա որ եզը հանդն ա տանում, Վարդիկ եզը գալիս ա շորերիցը ֆոտ անում, որ տենի, թե էլի էն ախչիկն ա, պոզը տա՝ ծծի։ Ախչիկը խփում ա, դենը քշում։ Գնում ա էն քարի վրա նստում, մըտնաիլիկը մանում։ Մըտնաիլիկի կունդը դվեր ա ընկնում։ Կռանում ա, որ տենի, թե ի՞նչ էլավ մըտնաիլիկի կունդը՝ տենում ա ընդի մի պառավ․ ձեն տվուց.— Ա՛յ քավթառ, մըտնաիլիկիս կունդը դուս բի՛։
Ասավ.— Որ ըթե լավ ախչիկ ես, տո՛ւն արի։
Ախչիկը գնաց տուն։
Պառավն ասավ.— Ճխամանիցը թթու հանի, կի՛:
Գնաց տեհավ օձ ու կարիճ.— Վա՜յ գլխիդ․— ասավ,— ճխամանումը օ՛ձ ու կարիճ ա լքցրել, ինձ ասում ա՝ հանի՛, կի՛:
Ասավ․— Գնա՛, տաշտիցը հաց հանի, կի՛։
Գնաց տեհավ տավարի թրիքը դարսած, ասավ.— Վա՜յ գլխիդ, տվարի թրիք ա դարսած։
Ասավ.— Արի՛, գլուխս քթվե։
Ախչիկը նստեց, պռավը գլուխը դրուց գոգը․ տեհավ որթունքով լիքն ա.— Կորի՛,— ասավ,— անիծած քաֆթա՛ռ, որթունքը գլուխըդ լիքն ա։
Ասավ.— Որ ըթե լավ ախչիկ ես, գնա մեր թավլեն՝ ընդի իրեք ջուր ա գալի, նարնջին որ գա՝ գլուխդ նի չտաս, սպիտակն էլ որ գա՝ էլ չի նի տաս, սևը որ գա՝ էրեսիցդ հետ նի տու, ոսկեմազիկ կդառնաս։
Գնաց ախչիկը, պառավի ասած էրկու ջուրն էկավ անցկացավ, գլուխը նի չտվուց, սևը որ էկավ՝ նի տվուց, ախչկա գլուխն ու էրեսը դառավ իշի պոչ։
Մըտնաիլիկի կունդը վիկալավ ախչիկն ու դուս էկավ։ Րիկունը եզն աղաք արավ, գնաց իրենց տունը։
Ասավ.— Նանի ջա՛ն, ոսկեմազիկ եմ։
Մերը տեհավ ախչկանը, ասավ.— Վա՜յ, իշի պոչ ա կպել ճըկատիցդ։
Ասա՛վ.— Ախչի՛, ի՞նչ տեհար էսօր։
Ասավ.— Նանի՛, Վարդիկ եզը ինձանե ֆոտ կալավ:
Էդ պառավն իմացավ, որ էդ ախչկա հունարը Վարդիկ եզնումն ա, ինչ անում ա՝ եզն ա անում, ու սուտ հիվանդացավ։ Մարդն