8. ԱՍՏԾՈՒն ԳԱՆԳԱՏ ԳՆԱՑՈՂ ՄԱՐԴԸ
(էջ 65)
Տպագրվում է ըստ Տ. նավասարդյանցի «Հայ ժողովրդական հեքիաթների» V գրքույկում հրատարակված բնագրի (Տ. Նավասարդյանց, Հայ ժողովրդական հեբիաթներ, V գիրք, Տփխիս, 1889, էջ 71—74, Հեքիաթը գրի է առել Հ. Մաժինյանը Լոռու գավառի Շնող գյուղում, 1880—1888 թթ. ընկած ժամանակամիջոցում (տե՛ս № 7 հեքիաթի ծանոթագրությունը)։
9. ՏՂԱ ԴԱՐՁՈՂ ԱԽՉԿԱ ՀԵՔԻԱԹԸ
(էջ 68)
Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման բնագիրը պահվում Է ՀՊՊԹ, Ե. Լալայանի ֆոնդ, 93—50, ն—47—53, FАVI։ 9027—9050։ Գրի է առել Ե. Լալայանը 1915 թ. օգոստոսի 10-ին, Ալավերդու շրջանի Իգահատ գյուղում։ Ասացող՝ նայն գյուղացի Դավիթ Պողոսյան-Շահվերդյան։
10. ՎԱՐԴԻԿ ԵԶԱՆ ՀԵՔԻԱԹԸ
(էջ 72)
Տպագրվում է առաջին անդամ։ Գրառման բնագիրը պահվում է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—27, ն—47—28, FАVI։ 7955—7994։ Գրի է առել Եր. Լալայանը Ալավերդու շրջանի Օձուն գյուղում, 1915 թ. օգոստոսի 7-ին։ Ասացող նույն գյուղացի Թադևոս Տեր-Հարությունյան։
11. ԴԵՎԻ ՀԵՔԻԱԹԸ
(էջ 78)
Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման ձեռագիրը պահվում է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—25, ն—47—26, FАVI: 7911—7940։ Գրի Է առել Եր. Լալայանը։ Ասացողի մասին բանահավաքը թողել Է հետևյալ տեղեկությունը. «Պատմեց 1915 թ. օգոստոսի 12-ին, Հագոռի գյուղում, նույն գյուղացի Սահակ Տեր-Դավթյանը, 68 տարեկան անգրագետ ծերունին։ Պարապում է երկրագործությամբ։ Այս հեքիաթը սովորել է հորից՝ Առաքելից, որ նշանավոր հեքիաթասող է եղել, բնիկ Հագոռցի»։
12. ՈՒՇԱՊ ԱԽՋԿԱ ՀԵՔԻԱԹԸ
(էջ 83)
Տպագրվում Է առաջին անգամ։ Գրառման ձեռագիրը պահվում Է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—57, ն—47—54, FАVI: 9051—9066։ Գրի է առել Եր. Լալայանը։ Բանահավաքը ասացողի մասին թողել Է հետևյալ տեղեկությունը. «Պատմեց 1915 թ. օգոստոսի 10-ին, Իգահատ գյուղում, նույն գյուղացի Դավիթ Պողոսյան-Շահվերդյանը»։