Այս էջը սրբագրված է

13. ԾՈՎԻԱՆ—ԽԱՆՈՒՄ ԵՎ ԵԶԸՂ ՁԻ

(էջ 86)

Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման բնագիրը պահվում է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—35, ն—47—37, FAVI: 8291—8320, Գրի է առել Եր. Լալայանը 1915 թ. օգոստոսի 6-ին Ալավերդու շրջանի Օձուն գյուղում։ Ասացող՝ օձունցի Թադևոս Տեր-Հարությունյան։

14. ԴՈՎԼԱԹԻ ՀԵՔԻԱԹԸ

(էջ 91)

Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման ձեռագիրը պահվում Է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—9, ն—47—9, FAVI։ 7193— 7232։ Գրի Է առել Եր. Լալայանը։ Ասացողի մասին բանահավաքը թողել է հետևյալ տեղեկությունը. «Պատմեց 1915 թ. հուլիսի 21-ին, Սանահինում՝ Ադամ Վերանյանը»։

15. ԻՐԵՔ ՏՂԻ ՀԵՔԻԱԹԸ

(էջ 97)

Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման բնագիրը պահվում է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—45, ն—47—48, FAVI: 8897—8908։ Գրի է առել Եր. Լալայանը։ Ասացողի մասին բանահավաքը թողել Է հետևյալ տեղեկությունը. «Պատմեց 1915 թ. հոկտեմբերի 8-ին, Աքորի գյուղում, նույն գյուղացի Պետրոս Եվանյան, 35 տարեկան անգրագետ գյուղացին»։

16. ԿԱՐՄԻՐ ՁԿԱՆ ՀԵՔԻԱԹԸ

(էջ 102) Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման բնագիրը պահվում Է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, մատյան 47, № 8)։ Գրի է առել Եր. Լալայանը։ Ասացողի մասին բանահավաքը թողել է հետևյալ տեղեկությունը. «Պատմեց 1915 թ. հուլիսի 21-ին Սանահին գյուղում, Ադամ Վերանյան, 62 տարեկան ծերունին, որ բնիկ սանահինցի է։ Սա մի աշԽույժ, սրամիտ և մեծ հիշողության տեր ծերունի է, երիտասարդ ժամանակ պարապել է խաշնարածությամբ՝ Սանահնի սահմաններում, իսկ հետո՝ այգեգործությամբ, շատ հաճախ գյուղի օդաներում հեքիաթ է պատմել»։

17. ՍԱՉԼՈՒ ԽԱՆՈՒՄ ԿԱՄ ՍԱՌՍԱՆԱՄ

(էջ 107)

Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման բնագիրը պահվում է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—18, ն—47—18, FAVI: 7567—7638։ Գրի է առել Եր. Լալայանը։ Ասացողի մասին բանահավաքը թողել է հետևյալ տեղեկությունը.