Այս էջը սրբագրված է

«Պատմեց 1915 թ. օգոստոսի 5-ին, Օձուն գյուղում, նույն գյուղացի Թադևոս Տեր-Հարությունյան 63 տարեկան, փոքր ինչ գրագետ ծերունին, որը 18 տարի ժամկոչ է եղել, իսկ այժմ կույր աշուղներին առաջնորդում է գյուղերը երգեր ասելու, իսկ ինքը հեքիաթ է ասում։ Շատ ճարպիկ և աչքաբաց մարդ է»։

28. ՓԱՀԼԸՎԱՆԻ ՀԵՔԻԱԹԸ

(էջ 197)

Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման բնագիրը պահվում է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—37բ, ն—47—40, FAVI: 8369—8388։ Գրի է առել Եր. Լալայանը։ Թողնված է հետևյալ տեղեկությունը. «Պատմեց 1915 թ. հոկտեմբերի 8-ին, Աքորի գյուղում, նույն գյուղացի Հարություն Միկոյանց անգրագետ ծերունին»:

27. ԵՐԿԻՆՔ ԳՆԱՑՈՂ ՏՂԵՆ

(էջ 201)

Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման բնագիրը պահվում է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 47—15ա։ Գրի է առել Եր. Լալայանը։ Ասացողի մասին բանահավաքը թողել է հետևյալ տեղեկությունը. «Պատմեց 1918 թ. օգոստոսի 27-ին, Հաղբատ գյուղում, նույն գյուղացի Ալեքսան Մելքոնյանը»։

28. ՎԱՍԱԿԻ ՀԵՔԻԱԹԸ

(էջ 211) Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման բնագիրը պահվում է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—36ա, Ն—47—38ա, FAVI: 8321—8336։ Գրի է առել Եր. Լալայանը։ Ասացողի մասին բանահավաքը թողել է հետևյալ տեղեկությունը. «Պատմեց 1915 թ. օգոստոսի 9-ին, Օձուն գյուղում, նույն գյուղացի Թադևոս Տեր-Հարությունյանը»։

29. ՀՈՐՆ ՈՒ ՄՈՐԸ ԾԱԽՈՂ ՏՂԻ ՀԵՔԻԱԹԸ

(էջ 214)

Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման ձեռագիրը պահվում Է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—14, Ն—47—14, FAVI: 7479—7516։ Գրի է առել Եր. Լալայանը։ Բանահավաքը ասացողի մասին թողել է հետևյալ տեղեկությունը... «Պատմեց 1915 թ. հուլիսի 24֊ին, Սանահնում, նույն գյուղացի Ադամ Վերանյանը, վաթսունամյա անգրագետ ծերունին»։

30. ՖՈՐՍԿԱՆԻ ՀԵՔԻԱԹԸ

(էջ 220)

Տպագրվում է առաջին անգամ։ Գրառման բնագիրը պահվում Է ՀՊՊԹ, Եր. Լալայանի ֆոնդ, 93—24, 1—47—25, FAVI: 7869—7910։ Գրի է առել Եր.