Այս էջը սրբագրված է

Սա սկսեց իրան գլխի էկած նաղլն անել: Ասում ա.— Հին կարողութինս փչացրի, քյասիբացա, էնքան քյասիբացա, որ գնացի հարուստ մարդկերանցե եզը ուզեցի, էրկու եզը տվին, մինը կորավ, տղես ընդուր եդնա դնաց, որ գտնու, ըսե մի ծմակում տենում ա, որ մի Դև մի բլանիք ա պահում, էն բլանիքը վեր ա կալել ու ձիու իզովը գնացել մի ամարաթ, ընդի մի Հողածին աղջիկ մի գուդա ոսկի ա լքցրել, տվել իրան, էս էն փողով ենք հըմի կառավարվում:

Սա հարցրուց թե.— Հմի էդ փող բերող տղեն ո՞րդի ա։

Թե.— Նա էլ թքավոր ա նստած, դիվան-խանումն ա, հմի կգա։

Էկավ թքավորը, բարովեցին, նստեցին, հաց կերան, զրից արին, ռավոտը լիսացավ:

Դևն ասավ.— Ինձ ճամփու գձի, ես գնալու եմ։

Նա էլ թե.— Ճամփեն էն ա, գնա՛։

Նա էլ թե.— Աչքիս դիր ես էկել, արի հետս մի քիչ զրից անելով կերթանք, եդնա ետ կըդառնաս։

Թքավորի տղեն Դևի հետ գնաց։

Որ դենն անցկացավ, ասավ.— Դե՛ գնաս բարով։

Նա ընդի թուրը հանեց ու ասավ.— Քանի վախտ ա ես քի ման ի գալի, անճախ գտա, ձիուս աղաքին գնա, չքել էն ծառը, որտեղից բլանիքը վեր էս կալել, թե չէ՝ թիքա-թիքա կանեմ։

Քշեց տարավ. ահուցը կարաց ոչ մի բան էլ անի էս մարդը։

Քշեց տարավ բլանիքը որդիան որ վեր էր կալե՝ ընդի։ Թե.— Բլանիքը որդիան էս վի կալել, ասա՛, քի ո՞վ շանց տվուց։

Թե բա.— Ես ծառի վրա ի, որ դուն վերնուց էկար, ըտի պըհեցիր ու եդ դառար։ Ես եդնա ծառիցը վեր էկա, վիկալա բլանիքը, ձիու իզովը գնացի գտա ամարաթը, դուռը բացի, ութ օր մնացի թքավորի ախչկա կուշտը, եդնա գուդես ոսկով լքցրուց, գնացի։

Ընդիան քշեց տարավ իրան ամարաթը, դուռը բաց արավ։ Տեհավ կնիկը՝ հրես տղին բերում ա, որ էս տեհավ կնիկը, վախիցը պռոշը ճաքեց։

Դևը ասավ.— Ասա՛ ինչ որ արել ես, դյուզգյունը ասա։

Կնիկը կարաց ոչ պատասխան տա։ Իրեք անգամ ասավ։ Վերջը կնիկը միտք արավ. «Որ ասեմ էլ, չասեմ էլ, պտի սպանի, լավն էն ա՝ ասեմ»։

Ասավ.— Աստծանե թաքուն չի, քեզանե ի՞նչ թաքցնեմ, էկավ էդ տղեն, ինձ պես ֆողեղեն էր, աչքիս դուր էկավ, սիրեցի, ոտն արի։