Այս էջը սրբագրված է
— Դե որ,— ասավ,— իրար սիրել եք, ու ոտն ես արել, դուք ձեր մեղքիցը դուս էկաք։ Էրկու ձի իրան թավլուցը դուս բերուց, էրկու եզնախուրջին ոսկով լքցրուց, ամեքը մի ձիու վրա գցեց, կնկանն ու էն տղին դուս բերուց, ամենքին մի ձիու վրա դրուց։
Ասավ.— Տերը ձեզ հետ ըլի, որ սիրել եք իրուր, գնացեք վայելեցեք, ես էլ կերթամ, հըմի էլ Արևմտի թքավորի ախչիկը կբերեմ։
Էս տղեն ու կնիկը շնորհակալ էլան Դևիցը, էկան իրանց քաղաքը, ըտի օխտն օր, օխտը քշեր հրսանիք արին, կերան, խմեցին, քեփ արին։ Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։ Չարին ընդի, բարին ըստի։
Աստուծանե իրեք խնձոր վեր էկավ. մինն՝ ասողին, մինը՝ լըսողին, մինն էլ՝ ալում աշխարքին։