Այս էջը սրբագրված է

Չանքլի—միայն թե
Չարթ—կաչաղակ
Չարվադար—1. չորքոտանիներ վաճառող, 2. բեռնակիր կենդանիներ վարձով տվող
Չափար—ցանկապատ
Չաքուճ—մուրճ
Չիմ—բոլորը, ամբողջ
Չիմնու—բոլորի
Չիչակ—ծաղիկ
Չխպլիկ—առանց կոթի դանակ
Չքել—մինչև
Չոլ—դաշտ
Չոլախ—կաղ
Չոմբախ—մահակ
Չովդար—անասուն առնող, ծախող
Չվել—մինչև
Չուլ—հին շոր, փալաս
Չուստ—1. տնային կոշիկ, 2. շուտ
Չփլաղ—մերկ

Պապիլոս—գլանակ
Պեթարապ անել—փչացնել (կանխամտածված վիժում կատարել)
Պել կտրել—ապշել
Պենջղ—ծայր
Պեչք—վառարան, տե՛ս նաև փեչ, փեչք
Պիծի—փոքր
Պլեթ—մտրակ
Պլոլիկ-կլոր
Պոզանալ—տաքանալ, կարմրել
Պոկին տալ—փախչել
Պորտիկ տալ (ըլել)—պառկել
Պրախոդ—շոգենավ

Ջադուքյար—կախարդ
Ջաթ֊ջուլ—հին-մին, ցնցոտի
Ջահիլ—1. երիտասարդ, 2. պատահել, հանդիպել
Ջահրա—ճախարակ
Ջաղամաթ— ժողովուրդ
Ջամալ—տեսք
Ջամսաթ—1. մարմին, 2. դիակ
Ջանդակ—մարմին
Ջանըմ սան—հարգարժան, պատվարժան
Ջանլու—կենդանի
Ջանլաթ—դահիճ
Ջառ—կոչ, հրովարտակ
Ջափա (շաֆա) քաշել—նեղություն կրել
Ջգրվել—զայրանալ
Ջըզմա—ճտքավոր կոշիկ
Ջըհել—տե՛ս ջահիլ
Ջըրվեդ գնալ—միզել, միզելու գնալ
Ջիգր գալ—զայրանալ
Ջիլիզ—բոլորովին
Ջիլիզդան—ավելի
Ջնաթաթախ—մարմնեղ, ուժեղ
Ջնդոր—պատառոտուն, քնձռոտ
Ջոմարդ—առատաձեռն
Ջրդել—կտրել
Ջուղաբ—պատասխան
Ջուռյաթ անել—համարձակվել
Ջուր—1. ջուր, գետ, 2. ամոթ, պատկառանք

Ռազի ըլնել—համաձայնել
Ռախտ—սարք, կազմ
Ռախտել—սարքը, կազմը ամբողջացնել, լրիվ դարձնել
Ռահմ—գութ, խիղճ
Ռամդար— գուշակ
Ռամշի—ռամ գցող, գուշակող
Ռանգ—գույն
Ռանգ-ռուշ—դեմքի գույնն ու արտահայտությունը
Ռանչպար—հողագործ
Ռաստ գալ—հանդիպել
Ռավետ—առավոտ
Ռես—տանուտեր
Ռըքել—շուռ գալ, խռովել
Ռիսկ—համարձակություն
Ռհաթ—1. ժողովուրդ, 2. հպատակ, 3. շինական, գեղջուկ
Ռշպար—տե՛ս ռանչպար

Սալախանի—դատարկաշրջիկ, անբան, ծույլ
Սալըխ—լուր, տեղեկություն
Սալկութ—քարքարոտ
Սահաթ—ժամ
Սահրաթ—սահման
Սաղ—1. ամբողջ, 2. կենդանի, ողջ