Այս էջը սրբագրված է

Սայմիշ անել— ուշադրություն դարձնել, հաշվի առնել
Սավայի—բացի, առանց
Սարի—հենակ, նեցուկ (բույսի համար)
Սեյիդ—դատավոր
Սեիզ—այծ
Սեյրըրազ (սեհրբազ)—կախարդ, հմայող
Սըփաթ (սըֆաթ)—դեմք
Սըֆթա—1. առաջին, 2. նախ
Սթրել—դադար առնել
Սիլահ—զենք
Սիլի-բիլի անել—սիրաբանել, կոտրատվել
Սիլլա—ապտակ
Սին—սյուն
Սիվտակ—սպիտակ
Սլարել — նվաղել, զարմանքից ուշաթափ լինել
Սհե—այսպես
Սնուռ—սահման
Սոլ—ոտնաման
Սողթմա (սորըթմա)—առանց ջրի եփած
Սոյբաթ—զրույց
Սովդաքար—վաճառական
Սորա—կղզի
Սպոռ—վեճ, վիճաբանություն
Ստիլ—ծանրության փոքր չափ
Սուբահ—1. մենակ, միայնակ, 2. մենակյաց, ամուրի, 3. ստերջ
Սուրգուն անել—քշել, վտարել
Սուրու—ոչխարի հոտ
Սփրթնած—գունատ

Վադա—ժամանակ
Վալադ—ուղեցույց, գործիմաց
Վայիս—չարակամ, նենգ, ստոր
Վա՜յ մադաթ—ափսոս, եղուկ
Վայնասին—վայնասուն, լաց ու կոծ
Վասիաթ—կտակ, ավանդ, պատվիրան
Վարավուրդ անել—նկատել, տեսնել, դիտել
Վենձ—մեծ
Վենձավոր—մեծավոր
Վեսկի—ոսկի
Վերան—ավերակ
Վերդի—ուր, որ կողմը
Վերեքել—հավաքել, ժողովել
Վերքաշվել—մոլորվել
Վիրունի—վայրենի
Վլվլալ—փայլատակել
Վրա պրձնել—հարձակվել

Տալդա—պատսպարված, ապահով, մեկուսի տեղ
Տաղթմիշ անել—ցրել, ցրիվ տալ, ավերել
Տանանղա—իմաստուն (Դանադա Բահլուլի անունից)
Տապ անել—թաքնվել
Տարդուն—դժվար, նեղ
Տարթու (ղարթու) տալ—ուժգին շարժել, ցնցել, թափ տալ
Տափ—1. գետին, 2. հող, վարելահող
Տբանչա (դաբանչա)—ատրճանակ
Տբուռ (դըբր)—նոխազ, առաջնորդ այծ
Տեհել—տեսնել
Տենելուն քիմի—տեսնելուն պես, անմիջապես
Տեղ—անկողին
Տըկռապոկ անել—արմատախիլ անել
Տիվիթ—թանաքաման
Տոլապ—պատի մեջ պահարան
Տողրամ-տողրամ—մանր-մունր
Տոնլուղ—վարձ
Տուլիկ—փոքր կարաս, աման
Տունյա (դունյա) — աշխ արհ
Տուտ—ծայր, վերջը
Տուտի ղուշ—թութակ
Տուտսաղ—բանտարկյալ

Րածել—արածել
Րեգնակ—արեգակ
Րեխա—երեխա
Րիգնահաց—ընթրիք
Րիգու—երեկո

Ցաքատ—մեծ կեռ դանակ՝ փշի թուփ կամ՝ ծառի ճյուղերը կտրելու համար
Ցաքի—փշի թուփ
Ցլանգ—կտոր, կտորտանք, բարակ տաշեղ
Ցրթոն—ջաղացի ստորին հարկը, ուր պտտվում է թոփը՝ կոնդը

Ուլախ—բեռնակիր անասուն
Ուլղուլ—կեր, սնունդ