պտի հեծնի գա, դու կորեկը վեր կածես, խոզը էն կորեկով կըլի, դու կփախչես․ եդնա, որ տենուս հասնում ա, ձեթը վեր կածես․ ձեթր գյոլ կդառնա՝ խոզը կլեղանա միջին, դու կփախչես, որ էլի հասավ, մի մոմը գետնում կտնկես՝ ծառ կդառնա, դու վեր կըլիս ծառին, շհուն կածես՝ ասլանի քոթոթնին կգան, Ուշապին կսպանեն:
Տղեն շնորհակալ ա ըլում ու գնում ա մի ձի վեր ըլում, քշում գնում մերին։ Տենում ա մի մենձ ծառի տակին մի ասլան թեք ընկած։
Ասլանն ասում ա.— Ա՜յ տղա, արի՛ մի քիչ գլուխս քորի։
Տղեն գնում ա ասլանի գլուխը մի ձեռով քորում, մի ձեռով մազերը ծառիցը կապում։ Եփ որ պրծնում ա, ասլանը ուզում ա, որ դրան ուտի, տենում ա, որ մազերը ծառին կապած ա։
Ղանչանք ա անում տղին, թե.— Արի՛, եդ արա։
Տղեն ասում ա.— Ինձ էրկու թուլա կտա՞ս քու փորիցը, մին էլ շհու, էն վախտը եդ կանեմ։
Ասլանն ասում ա.— Կտա՛մ։ Էքուց արի տար քոթոթնին, հըմա մեկի անունը կդնես Ասլան, մեկելինը՝ Ղափլան։
Էքսի օրը գնում ա, քոթոթնին ու շհուն վեր ա ունում ու գնում: Գնում ա հասնում իրանց գեղը։ Տենում ա, որ մարդ-մուրդ չկա, վերան ա։ Գնում ա իրանց տուն մտնում, տենում ա, որ քիրն օջախի ղրաղին նստած ա։ Քիրը շատ ուրախանում ա, ախպորը կանչում ա կշտին նստացնում։
Մի քիչ եդը քիրը դուրս ա գնում, գալիս ա ասում.— Քու ձին չորս ոտ ունե՞ր, թե՝ իրեք։
Տղեն հըսկանում ա, որ ձիու մի ոտը կերել ա։ Ասում ա.— Իրեք ոտ ուներ։
Մի քիչ էլ կենում ա, էլի դուս ա գնում, գալիս ա ախպորն ասում ա.— Ձիդ կաղնած է՞ր, թե վեր ընկած։
Ախպերը տենում ա, որ ձիուն կերել ա, ասում ա.— Վեր ընկած էր։
Միտք ա անում, որ իրան էլ ուտիլ պտի, վեր ա կենում ու փախչում։ Ուշապը խոզին կանչում ա, վեր ըլում ու դրա եդնուց վազում, որ հասնի։ Տղեն տենում ա, որ հասնում ա, մի խան կորեկը վեր ա ածում։ Խոզը գալիս ա, կորեկը սկսում ա ուտիլը։
Տղեն մի մանկզիլ կտրում ա։ Մեկ էլ տենում ա, որ Ուշապը էկավ, հասավ․ ձեթը վեր ա ածում։ Որ վեր ա ածում՝ գյոլ ա դառնում, խոզը մտնում ա մեջը, լեղանում։
Տղեն էլի մի մանկզիլ կտրում ա։ Մին էլ եդ ա մտիկ տալի, տենում ա, որ Ուշապը հասավ․