Այս էջը սրբագրված է

13. ԾՈՎԻԱՆ—ԽԱՆՈՒՄ ԵՎ ԵԶԸՂ ՁԻ

Ըլել ա, չի ըլել մի թքավոր։ Էդ թքավորին ունեցել ա իրեք տղա։ Թքավորի աչքերը կուրացել ա։ Մենձ տղեն գնացել ա, հարցրել ա, թե.— Թքավո՛րն ապրած կենա, քու աչքերիդ դեղ ի՞նչ ա, որ բերենք, աչքերդ սաղանա։

Ասել ա.— Քու բանը չի իմ աչքերի դարմանը։

Դրանե եդը միջնակն ա գնացել, ասել ա.— Թքավո՛րն ապրած կենա, քու աչքերի դարմանն ի՞նչ ա, ասա ես բերեմ։

Դրան էլ ասել ա.— Քու բանը չի՛, դու կար ալ չես բերի։

Դրանից եդը պուճուրն ա գնացել, ասել ա.— Թքավո՛րն ապրած կենա, ի՞նչն ա աչքերիդ դարմանը, ասա ես բերեմ։

Ասել ա.— Դու կարալ չես իմ աչքերին դարման անիլ։

— Դո՛ւ ասա,— ասում ա,— աշխարի էն ծերին էլ ըլի, ես կբերեմ, թաք գետնի վրա ըլի, երկնքումը չըլի։

Ասում ա.— Իմ աչքերի դեղն էն ա, որտեղ որ իմ ձեռ ու ոտները դպել չեն, ընդեղան մի աղլուղ ֆող բերեք, աչքերիս քսենք՝ կսաղանա։

Պուճուր ախպերը գալիս ա էն էրկու ախպոր կուշտը, ասում ա.— Մեր հոր դարդը իմացա։ Նրա դարդը էն ա, ո՛րտեղ իրան ձեռ ու ոտը դիբել չի, ընդեղան ֆողիցը բերենք, էն նրա աչքերը կսաղացնի։ Մեր մենձ ախպերը դուն ես, դուն պետք ա գնաս բերես։