Այս էջը սրբագրված է

Մենձ ախպերը պատրաստվում ա, իրանց թավլիցը մի ձի ա դուս քաշում ու վեր ըլնում, իրան երաղը կապում ու գնում։ Գնում ա, շատն ու քիլը աստված գիտի, չվել էրկու ամսվան ճամփա: Ընտեղ տենում ա մի էրկաթից ամարաթ շինած, ինքն իրան ասում ա. «Էս էրկաթե ամարաթը իմ հերը տեհած չիլի, եթե տեհած էր ըլեր՝ թամահքար էր՝ կքանդեր, կտաներ»։

Ընտիան ֆող ա վեր ունում, ետ դառնում։ Գալիս ա թքավորի կուշտը։ Թքավորը հարցնում ա տղին. «Որդի՛, գնացիր ֆողը ո՞րդեղան բերիր»։

Ասում ա.— Էրկաթե ամարաթի կշտիցը բերի։

— Ռավոտվա հացիս տեղն ա դա,— ասում ա թքավորը։

Միջնեկ տղեն ա գնում։ Իրենց թավլիցը մի ձի ա վեր ունում, իրան երաղը կապում, գնում։ Գնում ա էրկաթե ամարաթը անց ա կենում, հասնում ա էրծաթե ամարաթին։

Ասում ա. «Էն էրկաթ էր, իմ հերր թամահ չէ արել, քանդել տարել, էս էրծաթ ա, որ տեհած ըլեր՝ կքանդեր, կտաներ։ Ըստի էկած չի լի»։ Դա չորս ամսում էր հասել ըտի։ Ըտիան ֆող վե կալավ ու եդ դառավ դըբա հերը։

Էկավ հորր կուշտը, հերը հարցրուց.— Ո՞րդի հասար։

Ասավ.— Էրծաթե ամարաթին հասա։

Ասավ.— Իմ ճըշվա հացիս տեղն ա։

Է՛, հըմի հերթն էկավ պուճուր տղին։ Պուճուր տղեն գնաց մտավ թավլեն, էրկու հարիր ձի ունեին, հարիրը մի կռանն էր կապած, հարիրը՝ մի։ Ձեռը դրուց ձիանու մեջքին, մի ծերիցը ինչվել մի ծերը, որի վրա որ դրուց՝ մեջքները ճկռացրին, տարան գետնին դեմ արին։ Էկավ, ղազերի ծռտի տակին մի ձի կար, ձեռը դրուց մեջքին՝ ձիու մեջքը ձեռի տակին բըրձրացավ։ Ձին դուս քաշեց, տարավ լեղացրուց, թամուզացրուց, սկսեց գարի, դարման ուտեցնիլը, ընչել էրկու ամիս օրոն արավ։ Էրկու ամսից եդնը ուզեց որ ըղու ըլի. ձին քաշեց, որ գնա, ձին լիզու էլավ, խոսեց հետը.— Էդ սարքը, ինչ բերել ես դրել ինձ վրա, վրիցս վի կալ, գնա թքավորին խնդրվի, թե. «Քու ձիու սարքն եմ ուզում»։

Գնաց խնդրվեց, ասավ.— Էդ ո՞վ քի ասավ, որ էկել ես ուզում ես, Եզըղ ձին ասավ քի՞։

Թե.— Հա՛, Եզըղը ասավ։

Շատ դժվարութենով տվուց իրան։ Վիկալավ տարավ դրուց Եզըղ ձիու վրա։ Վեր էլավ, գնաց։

Ռավոտվա հացը գնաց կերավ էրկաթե ամարաթումը, ճաշվա հացը՝ էրծաթե ամարաթումը, ընդուցը եդը աստված գիտի, թե որդի