Այս էջը սրբագրված է

ղարավաշնին, նրանք ջուր կդառնան կաթնումը ու Ծովիան-խանումը, որ էդ տեսիլքր տենա՝ կխղճանա, քու հետ կգա:

Թքավորի տղին, ինչ որ Եզըղ ձին ասել էր, տեղովը կատարեց։ Կաշվընին դրուց ձիու վրա ու կուպրն ու ձութը քսեց. Ձին նի մտավ ծովը, էկավ էն էղիրը։ Եզըղի հետ սկսեց կռիվը: Ոնց որ Եզըղը ասել էր, վեց հետ ծուլ էլավ, կաշվենին ու կուպրը տարավ չիմ, վրա օխտին ուժը պակսեց։ Եզըղը ծուլ էլավ, մի հետ տալով մեջքը իրեք տեղ կոտրեց։ Իլխին քշեց ծովիցը դուս արավ, բերուց, իլխին խղճացավ ցամաքումը, արավ մի աղալի մեջ։

Տղին ասավ.— Վախիլ մի՛, գնա ամենու պոչիցը մի ձար պոկի, կկաղնեն իշի պես։

Դա գնաց պոկեց, կաղնեցին։

Տղեն կթեց, մենձ ընկնանեքերը լըքցըրուց ու ասավ.— Համեցե՛ք, ով ուզում ա լեղանա։

Ծովիան֊խանումն ասավ.— Առաջ դո՛ւ լեղացի։

Նա լեղացավ ոչ, ասավ.— Ես լեղանալ չեմ։

Նրա ղարավաշնին լեղացան, ընենց որ քառասունը մի անգամ մտան կաթան մեջը, տեղն ու տեղը ջուր դառան։ Եփոր ջուր դառան, Ծովիան֊խանումը խղճացավ, ասավ.— Ո՞ւր ա իմ Եզըղ ձին, որ ինձ տանի։

Տղեն գնաց դուս քաշեց, բերուց աղաքին կագնացրուց։ Դա բավականի ոսկի-արծաթ ուներ ու ծովի ակնեղեննի, ինքը ծովի աղջիկ էր, ամեն ակնեղենը վեկալավ, որոնք որ թեթև ին՝ գինը ծանտր Էր, վեկալավ, որոնք ծանդր ին՝ գինը թեթև էր, նրանց թողուց:

Էնքան սիրուն Էր Ծովիան-խանումը, որ մութ տեղը լիս էր տալի: Թքավորի տղեն նրանե պակաս չէր, կասեիր էրկուսն էլ ծովից ըլին դուս էկած, մի խնձոր՝ կես արած։

Տղեն էդ ծովի ղրաղիցր մի աղլուխ ֆող վեկալավ, ասավ. «Ըստի իմ հոր ձիու ոտը դիպած չիլի»։ Ու ճամփա ընկավ, էկավ իր Հոր քաղաքը։ Գնալ-գալը իրեք տարի քաշեց։

Հերն իմացավ որդու գալը, շատ ուրախացավ։ Իմացավ, որ Ծովիան-խանումին բերել ա։ Տասնըչորս տարի հերը չալիշ էր էկել, որ բերի, կարացել չէր, հմի տղեն բերուց, շատ ուրախացավ։ Հարցրուց տղին.— Ո՞րդիան բերիր ֆողը։

Ասավ.— Ծովիան-խանումի ամարաթի աղաքիցը։

— Հա՜,— ասավ,— հըմի կսաղանամ, բի աչքերիս քսի, մի տարեն ճամփա իմ գնացածիցը ավել ես գնացել։