Այս էջը սրբագրված է

Տղեն բերուց ֆողը քսեց հոր աչքերին՝ հոր աչքերը բաց էլավ, սաղացավ։

Նորից բերուց օխտն օր, օխտը քշեր հըրսանիք արավ, տղին Ծովիան-խանումի հետ պսակեց։

Հըրսանիքը որ վերջացավ, էլչի գցեց քաղաքը, որ ղի տա քաղաքումը, թե՝ թքավորը ծերացել ա, հմիկենց եդնը թքավորի պուճուր տղեն ա թքավորը։

Չարըն ընդի, բարին ըստի: Աստծանե իրեք խնձոր ընկավ․ մինը՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ ալամ աշխարհքին: